Տիլիգուլի լիման
Տիլիգուլի լիման, լիման Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերում, Սև ծովի ափին։ Երկարությունը 80 կմ, լայնությունը 0,2 - 3,5 կմ, առավելագույն խորությունը 19 մ։ Լիմանի մակերևույթի մակերեսը մոտ 170 կմ² է։
Տիլիգուլի լիման | |
---|---|
![]() | |
Տեսակ | Էստուար և լիման |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Օդեսայի մարզ և Նիկոլաևի մարզ |
Երկարություն | 60 կմ |
Լայնություն | 4,5 կմ |
ԲԾՄ | 0 մետր |
Խորություն | 19 մետր |
Մակերես | 135 կմ² |
Ծավալ | 610 000 մ³ |
Մասն է | north-western part of the Black Sea? |
Լիճ հոսող գետ | Tylihul?, Tsareha? և Balai? |
![]() | |
![]() |
Ծովից բաժանված է մոտ 4 կմ լայնությամբ և մինչև 7 կմ երկարությամբ ավազաթմբով, սակայն պարբերաբար հաղորդակցվում է ծովի հետ ջրանցքներով։ Լիմանի մեջ է թափվում Տիլիգուլ գետը։ Տիլիգուլի լիմանի արևմտյան և արևելյան ափերին են տեղակայված երկու նույնանուն Տարածքային լանդշաֆտային պարկեր։
Տիլիգուլի լիմանը մտնում է միջազգային ջրա-ճահճային ռեսուրսների պաշտպանության Ռամսարյան կոնվենցիայի ջրամբարների ցանկի մեջ։
Լիմանի անվանումը առաջացել է թուրքական «Դելի Գյոլ» բառերից, որը թարգմանաբար նշանակում է Սանձարձակ Լիճ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիլիգուլի լիման» հոդվածին։ |