Բացել գլխավոր ցանկը

Արդիականացում, ավանդականից ժամանակակից հասարակության անց­ման գործընթաց։ Արդիականացման կարևորագույն գործոններն տնտեսական ոլորտում գիատության կիրառման, բնական ռեսուրսների լայն յուրացման, երկրորդային (վերամ­շակում, աոևտուր) և երրորդային (ծա­ռայություններ, սպասարկում) բնագա­վառների ընդլայնման, ապրանքների, կապիտալի և աշխատուժի շուկայի զարգացման հիման վրա արդյունաբե­րական նոր տեխնոլոգիաների ներդրում և ընդլայնում, սոցիալական ոլորտում նախկին սոցիալական կապերի թուլա­ցում մասնագիտական և շուկայական չափանիշների վրա հիմնված նոր արդ­յունավետ կապերի ձևավորում։ Նշված գործընթացն անհրաժեշտորեն ուղեկց­վում է հասարակության դասային և գույ­քային շերտավորնամբ, ինչպես նաև ար­տադրական, քաղաքական և հասարակական գործունեության հստակ տարանջատմամբ քաղաքական ոլորտում կենտրոնացված ազգային պետությունների ձևավորմանը, որում գործում են իրենց շահերը պաշտ­պանող տարաբնույթ սոցիալ-քադաքական խմբեր և շարժումներ, հոգևոր ոլոր­տում հոգևոր համակարգերի և արժեքային կողմնորոշումների տարբերակում, հասարակական գիտակցության և կրթության աշխարհականացում, գրագի­տության տարածում, ազգային մշակույ­թի և լեզվի ձևավորում, հաղորդակցության միջոցների զարգացում և այլն։ Տարբերում են «առաջնային» և «երկ­րորդային» (հետապնդող) արդիականացումներ։ Առաջին տիպն ընդգրկում է առաջին արդյունա­բերական հեղափոխության (18-րդ դար). ավանդական ժառանգական արտոնու­թյունների վերացման, հավասար քաղաքական կամ իրավունքների հոչակման. ժոդովրդավարացման ժամանակաշրջա­նը։ Այս մոտեցման դեպքում արդիականացած պետությունների շարքին են դասվում Հյուսիսա­յին Ամերիկայի և Արևմտյան Եվրոպա­յի պետությունները, որոնք արդիակացվել են ներքին գործընթացների երկարատև զարգացման արդյունքում։ «Առաջ­նային» արդիականացման դեպքում սկզբնական շրջա­նում արդիականացման գործընթացներն ընթանում են հոգևոր և գադափարախոսական բնագա­վառներում (Վերածնունդ, Ռեֆորմա­ցիա, Լուսավորականություն), այնուհետև վերափոխվում է տնտեսությունը և միայն դրանից հետո քաղաքական համակարգը համապատասխանեցվելով հոգևոր և տնտեսական բնագավառներին։ «Հետապնդոդ» արդիականացումն, ենթադրում է, որ հա­սարակության որոշ տարրեր այս կամ այն չափով համապատասխանում են պետությունների համապատասխան տարրերին։ Արևմտյան տեսաբանների կարծիրով, արդիականացման գլխավոր գործոնը արդիականացած պետությունների հետ սերտ շփումներն են։

ԳրականությունԽմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва