Զեյտին-Կոշ

լեռ Ուկրաինայում

Զեյտին-Կոշ, Բալիկ-Կաշին-Կայասի (թարգմանաբար՝ «զեյթուն լեռ»), լեռնագագաթ Ղրիմի լեռների հիմնական լեռնաշղթայի կենտրոնական մասում, Ղրիմի լեռների բարձրությամբ երրորդ գագաթը, տեղաբաշխված է Բաբուգան-Յայլայի հարավարևելյան ստորոտներում։

Զեյտին-Կոշ
Տեսակլեռ
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորՂրիմ
ԼեռնաշղթաՂրիմի լեռներ
Մասն էKhrebet Babuhan-Yayla?

Բարձրությունը ծովի մակերևույթից 1534 մ է (11 մ ցածր քան Ռոման-Կոշը)։ Գագաթը լերկ կոնաձև է, զառիվայր լանջերով, հարավից և արևելքից շրջապատում են ցցված ժայռեր։ Անվանումը առաջացել է ղրիմի թաթարերեն զեյտին - ձիթապտուղ բառից։

Լեռը կազմված է կրաքարերից։ Աճում են լեռնային-մարգագետնային-տափաստանային բույսեր։ Զեյտին-Կոշը գտնվում է Ղրիմի բնության արգելոցի տարածքում։ Պաշտոնապես արգելոց մուտքը արգելվում է։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեյտին-Կոշ» հոդվածին։