Յարոսլավ Իմաստուն
Յարոսլավ Վլադիմիրովիչ (կամ Յարոսլավ Իմաստուն, մոտ 978[7] - 19 կամ 20 փետրվարի[8][9] 1054, Վիշգորոդ), Ռոստովի իշխան (987-1010 թթ.), Նովգորոդի իշխան (1010-1034 թթ.), Կիևի մեծն իշխան (1016-1018 թթ., 1019-1054 թթ.)։
Յարոսլավ Իմաստուն | |
---|---|
Կիևյան Ռուսիայի մեծ իշխան | |
Իշխանություն | 1019–1054 |
Ծնվել է՝ | 978[1] |
Մահացել է՝ | փետրվարի 20, 1054 |
Վախճանի վայր | Վիշգորոդ, Կիևյան Ռուսիա |
Սոֆիայի տաճար | |
Երկիր | Կիևյան Ռուսիա |
Նախորդ | Սվյատոպոլկ Վլադիմիրովիչ |
Հաջորդող | Իզյասլավ Վլադիմիրովիչ |
Տոհմ | Ռյուրիկովիչներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Վլադիմիր Մեծ |
Երեխաներ | Ելիզավետա[2], Անաստասիա[2], Աննա Յարոսլավնա[3][4][2], Իզյասլավ, Սվյատոսլավ, Վսեվոլոդ I[5][2], Իգոր[6], Վլադիմիր, Իլյա Յարոսլավիչ, Վյաչեսլավ Յարոսլավիչ և Ագաթա |
Հավատք | ուղղափառություն |
Յարոսլավ Վլադիմիրովիչը իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի (Ռյուրիկովիչների տոհմից) և իշխանուհի Ռոգնեդա Ռոգվոլոդովնայի որդին է, Եվրոպայի շատ տիրակալների հայրը, պապը և հորեղբայրը։ Մկրտության ժամանակ ստացել է Գեորգի անունը։ Ռուսական Ուղղափառ եկեղեցին նրան համարում է բարեհավատ իշխան․ նրա հիշատակի օրը նշվում է հուլյան օրացույցի փետրվարի 20-ին։
Յարոսլավ Իմաստունի օրոք կազմվել է ռուսական իրավունքի առաջին հայտնի օրենքների ժողովածուն, որը պատմության մեջ մտել է որպես «Ռուսկայա Պրավդա»։
Միավորել է գրեթե բոլոր հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, լիտվական ցեղերի դեմ (1030-1040 թվականներին), ջախջախել է պեչենեգներին (1036 թ.)։ Յարոսլավ Իմաստունի օրոք Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ֆեոդալական հարաբերությունները, Կիևում ծավալել է շինարարություն (Սուրբ Սոֆիայի տաճարը և այլն), ինչպես նաև թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունի նախաձեռնությամբ հաստատվել է առաջին ռուսական մետրոպոլիտը, որով ամրապնդվել է Կիևյան Ռուսիայի միջազգային հեղինակությունը։ Յարոսլավ Իմաստունն ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատ կառավարողների հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ярослав Мудрый (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1947. — Т. 11.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Kindred Britain
- ↑ С. Тр. Анна Ярославна (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 193.
- ↑ Анна Ярославна (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 792.
- ↑ А. Э. Всеволод-Андрей Ярославич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VII. — С. 384.
- ↑ Игорь Ярославич (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1897. — Т. 8. — С. 62.
- ↑ Традиционная дата согласно ПВЛ, однако по другим сведениям он родился в период между 983 и 986 годами.
- ↑ Ярослав Мудрый // Советская Историческая Энциклопедия / Гл. ред. Е. М. Жуков. — М.: Советская Энциклопедия, 1976. — Т. 16. — Стб. 984.
- ↑ Котляр М. Ф. Ярослав Мудрий // Енциклопедія історії України. — К.: Наукова думка, 2013. — Т. 10. — С. 760.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Իմաստուն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 122)։ |