Արևելաեվրոպական հարթավայր
Արևելաեվրոպական հարթավայր, կամ Ռուսական հարթավայր, Երկիր մոլորակի ամենամեծ հարթավայրերից մեկը, երկրորդը Ամազոնյան ցածրավայրից հետո, գտնվում է Եվրոպայի արևելյան մասում։ Հանդիսանում է Եվրոպական հարթավայրի մասը։ Պատկանում է ցածր հարթավայրերին։ Հյուսիսում հարթավայրը լվացվում է Սպիտակ և Բարենցի ծովերով, իսկ հարավում՝ Սև, Ազովի և Կասպից ծովերով։ Հյուսիս-արևմուտքում հարթավայրը շրջապատում են Սկանդինավյան լեռները, արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Կենտրոնական Եվրոպայի լեռներով (Սուդետներ, Կարպատներ և այլն), հարավ-արևելքում՝ Կովկասի և Ղրիմի լեռներով, արևելքում՝ Ուրալի լեռներով և նրանց շարունակող Մուգոջարներով։ Հյուսիսից հարավ հարթավայրը տարածվում է մոտ 2750 կմ, իսկ արևմուտքից արևելք մոտ 2500 կմ։
Մակերեսը կազմում է մոտ 5,5 միլիոն կմ²։ Միջին բարձրությունը ծովի մակերևույթից մոտավորապես 170 մ է, ամենաբարձրը Կոլյան թերակղզում Խիբինիներում (Յուդիչբումչոռ լեռ, մինչև 1191 մ), ամենացածրը՝ Կասպից ծովի ափին -27 մ։
Հարթավայրի տարածքում ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են՝ Բելառուսիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդավիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆինլանդիան, Շվեդիան, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան և Ղազախստանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 29)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևելաեվրոպական հարթավայր» հոդվածին։ |