Դնեպր (ուկրաիներեն՝ Дніпро́, մինչև 1796 թվականը՝ Եկատերինոսլավ, 1796-1802 թվականներին՝ Նովոռոսիյսկ, 1802-1926 թվականներին՝ Եկատերինոսլավ, 1926-2016 թվականներին՝ Դնեպրոպետրովսկ[3]), քաղաք, ՈւկրաինայիԴնեպրոպետրովսկի մարզի կենտրոնը, բնակչության թվով Ուկրաինայի չորրորդ քաղաքը՝ Կիևից, Խարկովից և Օդեսայից հետո։ Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական, տրանսպորտային, տնտեսական կենտրոններից մեկն է, մետալուրգիայի կենտրոնը և Ուկրաինայի տիեզերական մայրաքաղաքը։ Հատկապես զարգացած են գունավոր մետալուրգիան, մետաղամշակումը, մեքենագործությունը և ծանր արդյունաբերության այլ ճյուղեր։
Հիմնադրվել է 1783 թվականին և կոչվել Եկատերինոսլավ (բառացի՝ «փառք Եկատերինային»)՝ ի պատիվ Եկատերինա II-֊ի։ Պավել I֊ի թագավորության օրոք (1796-1801) պաշտոնապես կոչվել է Նովոռոսիյսկ՝ այն ժամանակ Հյուսիսային Մերձսևծովյան շրջանի տափաստաններին տրվող Նովոռոսիա անունով։
Սակայն Ալեքսանդր I֊-ը 1802 թվականին քաղաքին վերադարձրեց «Եկատերինոսլավ» անվանումը։ 1826 թվականին վերանվանվել է ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Գրիգորի Իվանի Պետրովսկու, որն իր կյանքը սկսել է որպես բանվոր այդ քաղաքի գործարաններում, ղեկավարել է այստեղ հեղափոխական շարժումը[4]։
2016 թվականի մայիսի 19-ին Ուկրաինայի Գերագույն ռադան դեկոմունիզացիայի գործընթացի շրջանակներում վերանվանեց Դնեպրոպետրովսկ քաղաքը Դնեպր կամ Դնիպրո (Դնեպր գետի անունով), իսկ հունիսի 3-ին որոշումն ուժի մեջ է մտել։
1775-ին զապորժյան կազակները վերջնականապես լուծարվեցին, և նրանց հողերը բաժանվեցին Ազովի և Նովոռոսիյսկ նահանգների միջև։ 1776թվականինԵկատիրինա2-րդի հրամանով հիմնադրվեց Ազովի նահանգի գավառական քաղաքը, որը կոչվում էր Եկատերինոսլավ։ Սկզբում այդ գավառական կենտրոնը հիմնադրվել է Կիլչեն գետի ափին , սակայն այն երկար չպահպանվեց ՝ ճահճուտներ մերձակայքում գտնվելու և հաճախակի ջրհեղեղների պատճառով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 427)։