Հունգարիան Առաջին համաշխարհային պատերազմում

Հունգարիան Առաջին համաշխարհային պատերազմում, Ավստրո-Հունգարիայի մի մաս, 38 երկրներից մեկը, ավելի քան 1,5 մլն բնակչությամբ, որը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմել է Անտանտի երկրների և նրա դաշնակիցների դեմ։

Ավստրո-Հունգարիայի լեռնային կորպուսը Տիրոուլում

Պատերազմի սանձազերծում խմբագրել

1914 թվականին Ավստրո-Հունգարիան Եվրոպայի Մեծ տերություններից մեկն էր, 676,443 կմ² մակերեսով, 52 մլն բնակչությամբ։ Հունգարիայի տարածքն Ավստրո-Հունգարիայի կազմում 325,400 կմ², բնակչությունը՝ 21 մլն մարդ։

1914 թվականի Հունիսի 28-ին, Գավրիլո Պրինցիպը սպանեց էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին։ Նախքան ռազմական գործողությունները վարչապետ կոմս Իշտվան Տիսան կասկածում էր` սկսել է արդյոք պատերազմ, թե ոչ։ Ռումինիայի թագավորությունը չեզոքացնելու մասին Գերմանիայի խոստումներից հետո, որոշվեց աջակցել պատերազմին[1]։

Ավստրո-Հունգարիայի բանակը 1914 թվականին խմբագրել

Ավստրո-Հունգարիայի բազմազգ բանակը ներառում էր.

Երկրում մոբիլիզացվել էին պահուստայիններ` ներառելով.

Զորացրվելուց հետո զինված ուժերը խմբավորվել են վեց բանակների, որոնցում ներառված էին 3,2 մլն զինվոր։ 1914 - 1918 թվականներին բանակն ուներ 9 մլն մարդ, որոնցից 7,8 մլն մարդ մասնակցել էր մարտական գործողությունների։

Եվրոպայի այլ բանակների հետ համեմատած, Ավստրո - Հունգարիան ուներ թույլ տեխնիկական հագեցվածություն, փոքր ռազմական ծախսեր։ Բավարար զինամթերք մատակարարելու հարցերը չէին լուծվել նույնիսկ մինչև պատերազմի ավարտը։ Չէին բավարարում ինքնաթիռները, պատերազմից առաջ երկրում ընդամենը 42 ռազմական և 40 սպորտային ինքնաթիռ կար։

Հունգարական մասնակցություն խմբագրել

 
Ավստրո-հունգարական գեներալ-գնդապետ (1918) Արթուր Արց ֆոն Շտրաուսենբուրգ

Ավստրո-Հունգարիայի զինված ուժերը լայնորեն օգտագործվել են ռուսական և Իզոնցոյի ճակատամարտերում, մասնակցել են հետևյալ մարտերում.

  •  1914 թվականի դեկտեմբերի 3-15, Լիմանովի ճակատամարտ, որի ընթացքում Լիվնոյում ոչնչացվել է 15-րդ Ռուսական դիվիզիան
  • Պերեմիշլի պաշարում, որը ղեկավարել է գեներալ Գերման Կուսմանեկը (Hermann Kusmanek)։ Արդյունքում զինամթերքի և պարենի պակասի պատճառով Պերեմիշլինը նահանջել է։ Գերի են վերցվել 120,000 զինվորականներ
  • Իզոնցո գետի վրա տեղի ունեցած 12 արյունալի մարտեր` Ավստրիական Առափնյային տիրանալու համար (Յուլիյան Կրաինա)։

Ավստրո-Հունգարիայի զորքերի մի մասը կռվել է ռազմական գործողությունների հեռավոր թատերաբեմում Ավստրո-Հունգարիայի սահմաններից դուրս, այդ թվում` Գալիպոլի արշավում, Սինայի թերակղզում և Պաղեստինում։

Ռազմական հրամանատարներ խմբագրել

Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի հրամանատարական խաչի արժանացած զորահրամանատարներից առավել հայտնի են.

Կորուստներ խմբագրել

 
Գլխավոր տերությունների մարդկային կորստները

Ավելի քան 8 մլն տղամարդկանցից, որոնք մոբիլիզացվել էին Ավստրո-Հունգարիայում, ավելի քան մեկ միլիոնը զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների ճակատներում։

Պատերազմի արդյունքներ խմբագրել

1918 թվականի նոյեմբերի 11-ին Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվել է Ավստրիայի-Հունգարիայի փլուզմամբ։ Արդյունքում նաև կազմալուծվել է Ավստրո-Հունգարիան։ Ըստ Տրիանոնյան պայմանագրի, որը ստորագրվել էր 1920 թվականի հունիսի 4-ին, Հունգարիան կորցրել է իր տարածքի երկու երրորդը, իր բնակչության ավելի քան կեսը, ավելի շատ տարածքներ, քան այդ ժամանակի ցանկացած այլ երկիր (գաղութները հաշվի չառնելով)։ Ութ միլիոն հունգարացիներ մնացել են Հունգարիայում, ավելի քան 3 միլիոնը հայտնվել է վերաձևված սահմաններից դուրս։ Ստեղծվել են նոր երկրներ.  Չեխոսլովակիա, Լեհաստան, սերբերի, խորվաթների և սլովենների Թագավորություն, երկրների մի մասն ընդլայնել է իր տարածքները (Իտալիա և Ռումինիա)։ Հունգարիայի հարավային մասը փոխանցվել է Հարավսլավիային և վերանվանվել է Վոյեվոդինա։ Բոսնիա-Հերցեգովինան ներառվել է Հարավսլավիայի մեջ, Խորվաթիան ևս դարձել է Հարավսլավիայի մի մասը։ Հունգարիայի հյուսիսային մասը միացվել է նորաստեղծ Չեխոսլովակիային։ Հունգարական բանակը կրճատվել է մինչև 30.000 մարդ։ Հունգարիային արգելվել է Ռազմաօդային ուժեր, տանկեր և ցանկացած այլ ժամանակակից զենք ունենալ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • М. Ю. Чуканова. К вопросу о целях войны в политике венгерского правительства (1914-1918) // Первая мировая война и проблемы политического переустройства в Центральной и Юго-Восточной Европе: Сб. ст. М.: ИСБ, 1991. С. 43-72.
  • А.O. Пеганов. Национально-территориальные претензии Венгрии в Первой мировой войне // Первая мировая война в исторических судьбах Европы : сб. материалов Междунар. науч. конф., г. Вилейка, 18 окт. 2014 г. / редкол. : В.А. Богуш (пред.) [и др.]. – Минск : Изд. центр БГУ, 2014. – С. 359-366. http://elib.bsu.by/bitstream/123456789/114569/1/Peganov.pdf Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
  • И. Бертени-мл. две войны венгров в 1914–1919 гг. // Народы Габсбургской монархии в 1914–1920 гг.: от национальных движений к созданию национальных государств. Т. I. Отв. pед. М. Волос, Г.Д. Шкундин. Москва : Kвадрига, 2012. C. 81-100. http://rusasww1.ru/files/books/2016-02-17-maketblock.pdf
  • А.O. Пеганов. Пропаганда или тайная дипломатия? Идея заключения Венгрией сепаратного мира с Антантой в начале Первой мировой войны (осень 1914 — лето 1915 г.) // Петербургский исторический журнал. Исследования по проблемам российской и всеобщей истории. Вып. 2 (10). Санкт-Петербург: ИИ РАН. 2016. C. 32–51. https://hal.archives-ouvertes.fr/hal-01341073/document
  • Kолонтари А., Бебеши Д. К вопросу определения трианонских границ Венгрии // Кавказ-Карпаты-Балканы: геополитические, этноконфессиональные и локальные компоненты национального менталитета в XVIII – XX вв. Ставрополь: СКФУ, 2015. C. 124-133. http://www.kavkazoved.info/images/myfls/files/kruchkov-karpati-balkani.pdf
  • Rothenburg, G. The Army of Francis Joseph. West Lafayette: Purdue University Press, 1976. p 218.

Հունգարերեն խմբագրել

Wiest, Andy; Tibor Balla (addendum: "Magyarország az első világháborúban" 2003.) (2001). The Illustrated History of World War I. London: Amber Books Ltd., reprint in Hungarian by M-érték Kiadó Kft. ISBN 963-9519-28-6.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել