Խարկովի ազգային համալսարան
Վասիլի Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Харківський національний університет імені В. Н. Каразіна), Ուկրաինայի հնագույն համալսարաններից։
Խարկովի ազգային համալսարան ուկրաիներեն՝ Імператорський Харківський університет, ուկրաիներեն՝ Вільна академія теоретичних знань, ուկրաիներեն՝ Харківський національний університет імені В. Н. Каразіна, ուկրաիներեն՝ Харківський інститут народної освіти, ուկրաիներեն՝ Харківський державний університет імені О. М. Горького, ուկրաիներեն՝ Харківський державний університет, ռուս.՝ Императорский Харьковский университет, ռուս.՝ Академия теоретических знаний, ռուս.՝ Харьковский институт народного образования, ռուս.՝ Харьковский государственный университет, ռուս.՝ Харьковский государственный университет имени Максима Горького և ռուս.՝ Харьковский национальный университет имени В. Н. Каразина | |
---|---|
Տեսակ | համալսարան, կրթօջախ և ազատ հասանելիության հրատարակություն |
Միջազգային անվանում | V.N. Karazin Kharkiv National University, Kharkiv National University, Kharkiv University, University of Kharkiv |
Նախկին անվանումներ | Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան |
Կարգախոս | Cognoscere, Docere, Erudire |
Հիմնադրված է | 1804 (բացվել է 1805) |
Անվանված է | Մաքսիմ Գորկի և Վասիլի Կարազին |
Ռեկտոր | Վիլ Բակիրով, start time? և Tetiana Kahanovska? |
Ուսանողներ | 14098 |
Դոկտորներ | 347 |
Պրոֆեսորներ | 347 |
Երկիր | Ուկրաինա[1] |
Հասցե | площа Свободи 4, Харків 61022 |
Պարգևներ | |
Կայք | karazin.ua(ուկր.) |
Kharkiv University Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1805 թվականին։ Սովետական իշխանության տարիներին (1936) այն կոչվել է Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան և դարձել է խոշորագույն գիտա-ուսումնական հաստատություն։ 1976 թվականի դրությամբ ունեցել է մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, ֆիզիկա-տեխնիկական, ռադիոֆիզիկայի, քիմիական, կենսաբանական, երկրաբանա-աշխարհագրական, տնտեսագիտական, պատմության, բանասիրական, օտար լեզուների, արտասահմանյան ուսանողների նախապատրաստման, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 85 ամբիոն, քիմիայի և կենսաբանության ԳՀԻ-ներ, աստղադիտարան (հիմնվել է 1808 թվականին), հաշվողական կենտրոն, գիտահետազոտական բաժանմունք, 4 պրոբլեմային լաբորատորիա, կենսաբանական կայան, բուսաբանական այգի (հիմնվել է 1804 թվականին), հնագիտության, երկրաբանա-հանքաբանական, բնագիտության թանգարաններ։ 1975-1976 ուսումնական տարում ունեցել է 12 000 ուսանող և ասպիրանտ, 900 դասախոս։ 1874 թվականից հրատարակում է գիտական տեղեկագիր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955)։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկովի ազգային համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 43)։ |