Գումարտակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գումարտակ (այլ կիրառումներ)
Գումարտակ, զորքի ստորաբաժանում, որը բաղկացած է մի քանի վաշտից[1]։ Գումարտակը զինվորական միավոր է ։ «Գումարտակի» թվակազմը կախված է ազգային/պետական և տիպային յուրահատկություններից։ Սովորաբար գումարտակը բաղկացած է 300-800 (երբեմն՝ 1000-1200) զինվորներից և բաժանված է մի շարք վաշտերի։ Գումարտակի հրամանատար սովորաբար կարող է լինել լեյտենանտից մինչև գնդապետ։ Որոշ երկրներում «գումարտակ» բառակապակցությունն առնչվում է հետևակի հետ։
Զինվորական կազմավորում | ||
---|---|---|
Տիպային ստորաբաժանումներ | Տիպային քանակ | Տիպային հրամանատար |
ջոկ | 8–12 | սերժանտ |
դասակ | 15–30 | լեյտենանտ |
վաշտ | 80–150 | կապիտան/մայոր |
գումարտակ | 300–800 | փոխգնդապետ |
զորագունդ/ բրիգադ |
3,000–5,000 | գնդապետ/ բրիգադի գեներալ |
դիվիզիա | 10,000–30,000 | գեներալ-մայոր |
կորպուս | 30,000–50,000 | գեներալ-լեյտենանտ |
դաշտային բանակ | 100,000–300,000 | գեներալ |
բանակային խումբ | 2+ դաշտային բանակներ | ֆելդմարշալ/ բանակի ղեկավար |
Մարզ/ ռազմաբեմ |
4+ բանակային խմբեր | գերագույն գլխավոր հրամանատար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.), Մեր հաղթանակները, հ. Ա (խմբ. Էդուարդ Լ.Դանիելյան), Երևան, ««Գասպրինտ» ՍՊԸ», 2010 — 259, էջեր 259 — 259 էջ. — 500 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 248)։ |