Դեկտեմբեր

հուլյան և գրիգորյան օրացույցներում տասներկուերորդ ամիսը
<< Դեկտեմբեր >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
2024

Պատմություն

խմբագրել

Դեկտեմբեր (լատին․՝ December, decem - տասը), օրացուցային տարվա տասներկուերորդ ամիսը (31 օր)։ Մինչև Հուլյան օրացույցի ընդունումը համարվել է տարվա տասներորդ ամիսը (հին հռոմեացիների տասներորդ ամիսը ըստ կարգի տասներկուերորդը դարձավ, երբ տարվա առաջին ամիսը մարտի փոխարեն հունվարը հաշվեցին և նրա անվան հիմքում մնաց հունարեն դեկտեմբրիս բառը, այսինքն՝ տասներորդ։)։ Հայաստանում ջերմային ռեժիմով՝ ձմռանն անցման, օրացուցայինով՝ ձմռան առաջին ամիսն է։

Եղանակային տվյալներ

խմբագրել

Հայաստանում Դեկտեմբերին ցերեկվա տևողությունն ամենակարճն է՝ 9 ժամ 30 րոպեից (1-ին) 9 ժամ 20ր (31-ին), Երևանում՝ 8 ժամ 46 րոպե (22-ին)։ Արեգակի բարձրությունը հորիզոնից 28°12՝-ից (1-ին) 26°54՝ (31-ին) է։ Արևափայլքի տևողությունը 84-ից (Հանքավան) 163 ժ է (Կապան)։ Արեգակնային գումարային ճառագայթումը 3.8-ից (Արտաշատ) 6,9 կկալ/սմ2 • ամիս է (Արագած բլկ)։ Այս երևույթը բացատրվում է Արեգակի՝ հորիզոնի նկատմամբ ունեցած բարձրության ամենացածր արժեքով։ Հայաստանի ամբողջ տարածքում դիտվում է ամսական միջին ջերմաստիճանների կտրուկ անկում՝ 3-ից -3.1 °C։ Նվազագույն ջերմաստիճանների բազմամյա միջինը -14.2-ից (Պաղակն գյուղ) -0.2 °C է (Մեղրի), առավելագույն ջերմաստիճանը՝ -7.2-ից (Արագած բլկ) 9 °C (Կապան), նվազագույնը՝ -19-ից (Մեղրի) -40 °C (Պաղակն գյուղ)։ Օդի հարաբերական խոնավությունը 59-80% է։ Դեկտեմբերին նկատվում է ցիկլոնային ազդեցության հաճախականության և սաստկության նվազում, որի հետևանքով նվազում է մթնոլորտային տեղումների քանակը՝ 13-70 մմ։ Քամու արագությունը 0.7-7.8 մ/վ է, գերակշռող ուղղությունները՝ հարավարևմտյան (ավելի հաճախ) և հյուսիսարևմտյան։

Գետերն ու ջրերը Դեկտեմբեր ամսին

խմբագրել
 
Դեկտեմբեր ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Դեկտեմբերը ձմեռային սակավաջուր փուլի առաջին ամիսն է, երբ գետերը հիմնականում սնվում են ստորերկրյա ջրերով։ Գետերով հոսում է տարեկան հոսքի 1-6%-ը. Մեծամոր, Գավառագետ,Ազատ, Աշոցք և ստորերկրյա սնմամբ այլ գետերով՝ 3-6 %-ը, մակերևութային սնմամբ գետերով՝ 1-2 %-ը, Սևանա լճի ավազանի գետերով՝ 4,9 %-ը։ Ստորերկրյա սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանը 2-2.5 °C-ով բարձր է մակերևութային սնմամբ գետերի ջրի ջերմաստիճանից։ Սևանա լճի մակերևութային շերտի ջրի միջին ջերմաստիճանը 5,8 °C է, առավելագույնը՝ 8 °C (1966 թ.)։ Բարձրլեռնային գետերում գոյանում է սառցածածկ, միջին բարձրության գետերի հիմնական մասոււՐ առափնյա սառցածածկ, ցածրադիր վայրերի գետերում՝ սղին, սառցաշարժ և այլն։ Արփի լճի ջրամբարը և բարձրլեռնային լճերը լրիվ սառցակալած են։ Սևանի թերակղզուն հարող մասում դեկտեմբերի 25-ից սկսվում են սառցային երևույթները։

Դեկտեմբերը տարբեր լեռնային գոտիներում

խմբագրել

Դեկտեմբերի առաջին տասնօրյակը ցածրադիր գոտում, ի տարբերություն մյուս գոտիների, ձմեռնամուտ է։ Օդի ջերմաստիճանը սկսում է իջնել 0 °C-ից, Մեղրիում, Բագրատաշենում, Իջևանում օրվա միջին ջերմաստիճանները դեռևս 3-5 °C են։ Մինչդեռ լեռնային շրջաններում արդեն իսկական ձմեռ է. օդի միջին ջերմաստիճանն իջնում է -5 °C-ից, ձնածածկույթի հաստ, հասնում է 10 սմ-ի։ Դեկտեմբերին Հայաստանի հարավային և հյուսիսարևելյան ցածրադիր վայրերում ձմեռն անկայուն է. շատ տարիների հաստատուն ձնածածկույթ չի գոյանում, օդի միջին ջերմաս տիճանը 0 °C է, որի պատճառով բույսերի վեգետացիայի դադարի շրջանը կարճատև է։ Այգիներում գրեթե չի դադարում հողի մշակումը, անտառում թռչունները սնվում են պտուղներով, հատապտուղներով, սերմերով։

Տոներ և նշանավոր օրեր

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։