Էկլիզի-Բուրուն

լեռ Ուկրաինայում

Էկլիզի-Բուրուն (ուկրաիներեն՝ Еклізі-Бурун, Ղրիմի թաթարերեն՝ Eklizi Burun, Էկլիզի Բուրուն), Չատիր-Դաղի սարահարթի ամենաբարձր լեռնագագաթը (1527 մ)։ Լեռան անվանումը ունի խառը հունա-թուրքական ծագում և թարգմանվում է որպես «Եկեղեցական հրվանդան» (εκκλησıα - «եկեղեցի» թարգմանված հունարենից, burun - «հրվանդան» թարգմանված ղրիմի թաթարերենից)։ Լեռան վրա են գտնվում համարյա ամբողջովին ավերված հունական եկեղեցու ավերակները, այն կոչվում էր Պանագիա (Παναγıα - «Օրհնված»), այստեղ տեղի հույները բարձրանում էին տարին մի անգամ աղոթքների համար։ Պոտյոմկինի կողմից քրիստոնեաների Ղրիմից վերաբնակեցումից հետո 1778 թվականին, եկեղեցին թողնվել է և ժամանակի հետ ավերվել, ինչպես և թերակղզու վրա գտնվող բազմաթիվ եկեղեցիներ։

Էկլիզի-Բուրուն
ուկրաիներեն՝ Еклізі-Бурун
Ղրիմի թաթարերեն՝ Eklizi Burun
Չատիր-Դաղի վերին սարահարթ, Էկլիզի-Բուրուն լեռը ձախից է
Տեսակլեռ
Երկիր Ուկրաինա
Վարչատարածքային միավորՂրիմ
ԼեռնաշղթաՂրիմի լեռներ

Էկլիզի-Բուրունի տակ Այ-Չոկրակ բնավայրում հայտնաբերվել են միջնադարյան պաշտպանական կառույցի հետքեր։ Հարավային ափեզրի պաշտպանության նպատակով, բյուզանդական Հուստինիանոս Ա-ի կողմից մ.թ. VI դարում կառուցվում էին պաշտպանական պարիսպներ։ Հնարավոր է, որ այս պարիսպի մնացորդները պատկանում էին բյուզանդացիների կողմից կառուցված պաշտպանական համակարգին։ Այս պատը գտնվում էր դեպի ծովը տանող հինավուրց ճանապարհներից մեկի վրա, այնտեղ, որտեղ կառուցված էր մերծովյան Ալուստոն ամրոցը (ժամանակակից Ալուշտա

Լեռան գագաթից ոչ հեռու, 1500 մետր ծովի մակերևույթից բարձրության վրա գտնվում է Ղրիմի ամենաբարձր քարանձավը՝ Էկլիզի-Կոբան։

Արտաքին հղումներ խմբագրել