Բրեբենեսկուլ (լեռ)
լեռ Ուկրաինայում
Բրեբենեսկուլ (ուկրաիներեն՝ Бребенескул[1]), Չեռնոգորա լեռնաշղթայի ամենաբարձր պիկերից մեկը, բարձրությամբ երկրորդ լեռը Ուկրաինայում։
Բրեբենեսկուլ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ուկրաինա |
Վարչատարածքային միավոր | Անդրկարպատյան մարզ |
Լեռնաշղթա | Չեռնոգորա |
Մասն է | Ուկրաինական Կարպատներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2038 մետր |
Գտնվում է լեռնաշղթայի միջին մասում, Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, հարավ-արևելքից Մունչել (1998 մ) և հյուսիս-արևմուտքից Ռեբրա (2001 մ) լեռնագագաթների միջև։
Բարձրությունը 2035 մ է (այլ տվյալներով 2032 կամ 2038)։ Լեռը գմբեթաձև է։ Լանջերին տարածված են հնադարյան-սառցադաշտային ռելիեֆի ձևերը, կան սառցային քամհարման հետքեր։ Լեռը ծածկված է ալպիական և ենթաալպիական մարգագետիններով, բնորոշիչ են քարակուտակները։
Լեռան գագաթից արևմուտք գտնվում է Ուկրաինայի ամենաբարձր լիճը՝ Բրեբենեսկուլ։
Ամենամոտ բնակավայրն է Բիստրեց գյուղը (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)։