Ղրիմ
Ղրիմի թերակղզի կամ Ղրիմ[1] (ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів, Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы), արևմտահայ աղբյուրներում՝ Խրիմ, թերակղզի Եվրոպայի արևելքում։ Դե ֆակտո Ռուսաստանի, իսկ դե յուրե՝ Ուկրաինայի տարածքի մի մասն է։ Թերակղզում է գտնվում Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը։ Տարածությունը 25,5 հազար կմ² է։ Արևմուտքում և հարավում ողողվում է Սև, արևելքում՝ Ազովի ծովերով։ Արևելաեվրոպական հարթավայրին է միանում Պերեկոպի նեղ (մինչև 8 կմ) պարանոցով։ Ղրիմի արևելքում գտնվում են Կերչ, արևմուտքում՝ Թարխանկուտ թերակղզիները, հյուսիսարևելյան ամբողջ ծովեզերքի երկայնքով ձգվում է Սիվաշը։
Ղրիմի թերակղզի
ուկրաիներեն՝ Крим, Кримський півострів Ղրիմի թաթարերեն՝ Qırım, Qırım yarımadası, Къырым, Къырым ярымадасы | ||
![]() | ||
Ողողող ջրեր | Սև ծով Ազովի ծով | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն | |
![]() Ղրիմի թերակղզի
| ||
![]() ![]() | ||
Ղրիմում է ծնվել հանրահայտ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին։
Անվանում
խմբագրելԱնվանումը ստուգաբանվում է մի քանի կերպ․ ոմանք գտնում են, որ այն առաջացել է խանության հին մայրաքաղաք Հին Ղրիմի անունից, ոմանք էլ այն կարծիքին են, որ այն առաջացել է թուրքերեն կրըմ ― «խրամ, պատնեշ» բառից (թերակղզին անջատող նեղ պարանոցի լայնքով խրամատ է փորված)։ Այնտիկ դարաշրջանում թերակղզին կոչվել է Տավրիկե (տավրեր ցեղանունից), իսկ ավելի վաղ՝ Կիմերիա (կիմերներ ցեղանունից)։ Միջին դարերում՝ այստեղ գոյություն ունեցած հունական գաղութի անունով, կոչվել է Խերսոնես (հայկական աղբյուրներում Քեոսոնես, Քեոսոն)[2]։
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Ղրիմի թերակղզին ներկայումս օկուպացված է Ռուսաստանի կողմից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրիմ» հոդվածին։ |