Դնեպրոպետրովսկի մարզ

Դնեպրոպետրովսկի մարզ (ուկրաիներեն՝ Дніпропетро́вська о́бласть), մարզ Ուկրաինայի արևելյան մասում։ Տեղաբաշխված է Դնեպրի միջին և ստորին հոսանքներում։ Սահմանակից է հյուսիսում՝ Պոլտավայի և Խարկովի մարզերին, արևելքում՝ Դոնեցկի մարզին, հարավում՝ Խերսոնի և Զապորոժյեի մարզերին, և արևմուտքում՝ Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերին։

Picto infobox map.png
Դնեպրոպետրովսկի մարզ
Дніпропетровська область
flag of Dnipropetrovsk Oblast? Զինանշան
Flag of Dnipropetrovsk Oblast.svg
Large Coat of Arms of Dnipropetrovsk Oblast.svg
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է22 շրջան, 20 քաղաք, 46 ավան, 1438 գյուղ
ՎարչկենտրոնԴնեպրոպետրովսկ
Մարզային պետական վարչության ղեկավարԴմիտրի Վալերևիչ Կոլեսնիկով
Հիմնական լեզուուկրաիներեն, ռուսերեն
Բնակչություն
3 312 963[1] (2 տեղ)
Խտություն105,5
Ազգային կազմուկրաինացիներ (71%), ռուսներ (24%), հրեաներ, բելառուսներ, լեհեր, հայեր, ադրբեջանցիներ և այլ
Տարածք31,914 հազ.  (5,28 %, 2 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 211 մ
Map of Ukraine political simple Oblast Dnipropetrowsk.png
Dnipropetrovsk oblast location map.svg
Հիմնադրված է1932 թ. փետրվարի 27 թ.
Սահմանակցում էՊոլտավայի մարզ, Խարկովի մարզ, Դոնեցկի մարզ, Զապորոժիեի մարզ, Խերսոնի մարզ, Կիրովոգրադի մարզ և Նիկոլաևի մարզ
Ժամային գոտիUTC+2
ՀապավումДніпропетровська область
ISO 3166-2 կոդUA-12
Հեռախոսային կոդ+380 56
Փոստային ինդեքսներ49xxx, 50xxx, 51xxx, 52xxx, 53xxx
Ավտոմոբիլային կոդAE
adm.dp.ua

Մարզի մակերեսը կազմում է 20,143 հազ. կմ² (Ուկրաինայի ամբողջ տարածքի 3,34 %), հյուսիսից հարավ տարածվում է 187 կմ, իսկ արևմուտքից արևելք 163 կիլոմետր։

Մարզի վարչական կառուցվածքԽմբագրել

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Դնեպրոպետրովսկի մարզի վարչական կենտրոնն է Դնեպրոպետրովսկ քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 22;
  • շրջաններ քաղաքներում - 18;
  • բնակավայրեր - 1504, այդ թվում՝
    • գյուղական - 1438;
    • քաղաքային - 66, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 46;
      • քաղաքներ - 20, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 13;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 7;
  • գյուղական խորհուրդներ - 288։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

ՇրջաններԽմբագրել

ՔաղաքներԽմբագրել

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

ԲնակչությունԽմբագրել

Դնեպրոպետրովսկի մարզում ըստ ուկրաինական 2001 թվականի մարդահամարի արդյունքների բնակվում էր 3,56 միլիոն մարդ, 2012 թվականի հուլիսի 1-ին այս թիվը կազմել է 3 312 963 մարդ։ Մարզը հանդիսանում է բնակչությամբ երկրորդը Ուկրաինաում։

Բնակչության ազգային կազմԽմբագրել

Ցույց են տրված ազգություններ, որոնց քանակը մարզում գերազանցում է 1 հազար մարդը։

Խոշոր բնակավայրերԽմբագրել

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 15 հազարը
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ
Դնեպրոպետրովսկ 1 000 238 Օրջոնիկիձե 43,371
Կրիվոյ Ռոգ 660,714 Սինելնիկովո 31,568
Դնեպրոձեռժինսկ 249,097 Տերնովկա 29,091
Նիկոպոլ 119,611 Պերշոտրավենսկ 29,159
Պավլոգրադ 110,447 Վոլնոգորսկ 23,864
Նովոմոսկովսկ 70,670 Պյատիխատկի 20,459
Ժոլտիե Վոդի 48,461 Պոդգորոդնոե 17,778
Մարգանեց 49,642 Վերխնեդնեպրովսկ 16,680

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 427