Արդյունաբերություն
Արդյունաբերություն, աշխատանքի գործիքների, էներգիայի արտադրությամբ, հումքի, վառելիքի, նյութերի հանույթով, գյուղատնտեսության մեջ և այլ բնագավառներում ստեղծված արտադրանքի մշակմամբ ու վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների (գործարաններ, ֆաբրիկաներ, կոմբինատներ, հանքավայրեր, էլեկտրակայաններ և այլն) ամբողջությունը[1]։ Արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության կարևորագույն ճյուղն է և վճռորոշ ազդեցություն է գործում հասարակության արտադրողական ուժերի զարգացման մակարդակի վրա։
Ձեռնարկությունների որևէ խմբի կամ արտադրական որևէ ընկերության եկամուտների հիմնական աղբյուրը ընկալվում է որպես արդյունաբերական համապատասխան ճյուղի հայտացուցիչ[2]։ Եթե մեծ խումբը եկամուտների մի քանի աղբյուր ունի, համարվում է, որ նա գործում է արդյունաբերության մի քանի ճյուղերում։ Արդյունաբերական հեղափոխությունից հետո եվրոպական և հյուսիսամերիկյան երկրներում արդյունաբերությունը դարձել է արտադրության և աշխատանքի առանցքային ճյուղը՝ հետին պլան մղելով առևտրային և ֆեոդալական նախկին տնտեսությունը։ Դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ արդյունաբերական հեղափոխությանը շատ արագ հաջորդել են տեխնոլոգիական բազմաթիվ նվաճումներ, այդ թվում՝ ածխի ու պողպատի արտադրությունը։
Արդյունաբերական հեղափոխությունից հետո տնտեսության արտադրանքի թերևս մեկ երրորդը բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերությանը։ Զարգացած և զարգացող կամ կիսազարգացած բազմաթիվ երկրներ նշանակալի չափով կախում ունեն վերամշակող արդյունաբերությունից։
Պատմություն
խմբագրելՍտրկություն
խմբագրելՀիմնական հոդված՝ «Ստրկություն»
Ստրկությունը՝ ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման համար հարկադրական աշխատանքի կիրառումը[3], ողջ աշխարհում ծագել է հնագույն ժամանակներում՝ իբրև ցածր ինքնարժեքով արտադրության միջոց։ Որպես կանոն՝ այստեղ շահույթի մեծությունը կախված է տնտեսման մասշտաբներից։ Ստրկական աշխատանքը հիմնականում կիրառվում էր այն բնագավառներում, որոնցում հսկողություն սահմանելը համեմատաբար հեշտ էր[4]։ Միջազգային իրավունքի համաձայն՝ ստրկական աշխատանքը հայտարարված է ապօրինություն[5]։
Գիլդիաներ
խմբագրելՀիմնական հոդված՝ «Գիլդիաներ
Գիլդիաները՝ արհեստավորների և առևտրականների ընկերակցությունները, վերահսկում էին որոշակի ապրանքների արտադրությունն ու տարածումը։ Դրանք սկիզբ են առել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակներում, կոլեգիաներ անվանումով, և դրանց անդամացելը կամավոր էր։ Կայսրության վերացման հետ դրանք էլ վերացան[6]։ Վաղ միջնադարում գիլդիաները վերստին սկսեցին ի հայտ գալ Եվրոպայում և հասունացման որոշակի աստիճանի հասան 14-րդ դարի սկզբներին[7]։ Թեև այսօր արդեն սակավաթիվ գիլդիաներ են մնացել, այդուհանդերձ՝ աշխատանքային որոշ կառուցվածքներ դեռևս հիշեցնում են ավանդական գիլդիաները[8]։ Կան նաև այնպիսիները , ինչպես, օրինակ, SAG-AFTRA-ն, որոնք գործում են ավելի շատ՝ դասական արհմիությունների, քան՝ դասական գիլդիաների նմանությամբ։ Պրոֆեսոր Շեյլա Օգիլվիի պնդմամբ՝ գիլդիաները, որտեղ գործել են, բացասական ազդեցություն են թողել որակի, հմտությունների, նորարարությունների վրա[9]։
Արդյունաբերական հեղափոխություն
խմբագրելՀիմնական հոդված՝ «Արդյունաբերական հեղափոխություն»
18-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը տեղի ունեցած արդյունաբերական հեղափոխության գլխավոր հայտանիշը եղել է ձեռքի աշխատանքին փոխարինելու եկած արտադրության մեքենայական միջոցների ստեղծումը, կիրառումը, զարգացումը, տարածումը[10]։ Արդյունաբերական հեղափոխությունը որոշակի դեր է խաղացել Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում ստրկության վերացման գործում[11]։
Արդյունաբերական զարգացում
խմբագրելԱրդյունաբերական հեղափոխությունը հանգեցրել է մեծ գործարանների ստեղծմանն ու մեծածավալ արտադրության կազմակերպմանը, որոնց հաջորդել են հասարակության կյանքում տեղի ունեցած հսկայական փոփոխությունները[12]։ Արդյունաբերական ձեռնարկությունները սկզբնական շրջանում աշխատում էին շոգու / գոլորշու/ ուժի կիրառմամբ, հետագայում անցան էլեկտրական էներգիայի օգտագործմանը։ Արտադրությունում ներմուծվեց հավաքման մեքենայացված գիծ, աշխատողներից ամեն մեկն սկսեց իրականացնել ընդհանուր գործընթացի կոնկրետ մի քայլ, դրանով իսկ նկատելիորեն բարձրացավ արդյունավետությունը, նվազեց ինքնարժեքը։ Հետագայում ներդրվեց ավտոմատացումը, ավելի ուշ՝ համակարգիչներ, ռոբոտներ, որի շնորհիվ արտադրության արդյունավետության ցուցանիշն է՛լ ավելի բարձր բնագծերի հասավ։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Krahn, Harvey J., and Graham S. Lowe. Work, Industry, and Canadian Society. Second ed. Scarborough, Ont.: Nelson Canada, 1993. xii, 430 pp. 0-17-603540-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Industry | Define Industry at Dictionary.com Արխիվացված 2014-02-04 Wayback Machine
- ↑ «'Definition of Industry' Investopedia». 2003 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Slavery in the 21st Century». newint.org. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Compare: Lagerlöf, Nils-Petter (2006 թ․ օգոստոսի 30). «Slavery and other property rights» (PDF) (անգլերեն). «Some argue that slavery died out due to the rise of industrial production modes, involving a larger number of work tasks, thus making slavery more costly in terms of supervision.»
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ United Nations. "Universal Declaration on Human Rights." General Assembly of the United Nations. 1948.
- ↑ Epstein, S.A. (1991). Wage Labor and Guilds in Medieval Europe. University of North Carolina Press. էջեր 10–49.
- ↑ Centre international de synthèse (1971). L'Encyclopedie et les encyclopedistes. B. Franklin. էջ 336. ISBN 9780833711571.
- ↑ Sarfatti Larson, Magali (1979). The Rise of Professionalism: A Sociological Analysis. Campus. Vol. 233. Berkeley: University of California Press. էջ 15. ISBN 9780520039506. «[...] a cognitive basis of any kind had to be at least approximately defined before the rising modern professions could negotiate cognitive exclusiveness — that is, before they could convincingly establish a teaching monopoly on their specific tools and techniques, while claiming absolute superiority for them. The proved institutional mechanisms for this negotiation were the license, the qualifying examination, the diploma, and formal training in a common curriculum. The typical institutions that administered these devices were, first, the guild-like professional association, and later the professional school, which superseded the association in effectiveness. [...] Obviously, none of this was in itself an organizational invention. The guilds of merchants that sprang up in eleventh-century Europe were also voluntary associations tending towards the monopolistic control of a new form of trade.[...]»
- ↑ Ogilvie, Sheilagh (2004 թ․ մայիս). «Guilds, efficiency, and social capital: evidence from German proto-industry». Economic History Review. 57 (2): 286–333. doi:10.1111/j.1468-0289.2004.00279.x. hdl:10419/76314. «The empirical findings cast doubt on views that guilds existed because they were efficient institutional solutions to market failures relating to product quality, training, and innovation.»
- ↑ Compare: «Industrial Revolution - Facts & Summary - HISTORY.com». HISTORY.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին. «Before the advent of the Industrial Revolution, [...] [m]ost manufacturing was done in homes or small, rural shops, using hand tools or simple machines.»
- ↑ Compare: Harley, Charles (2011 թ․ սեպտեմբեր). «Slavery, the British Atlantic Economy and the Industrial Revolution» (PDF). Working Paper: 7–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին. «As the Industrial Revolution proceeded, the main focus of economic attention shifted to the new industries created by Britain's technological prominence. These industries looked not for protection but for an opening of export markets. As the political economy shifted, the West Indian interest became vulnerable to their opponents. The slave trade was abolished in 1807 and slavery eventually abolished in 1833.»
- ↑ More, Charles (2000). «Understanding the Industrial Revolution». London: Routledge. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդյունաբերություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 15)։ |