Կագուլ (լիճ)
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կագուլ (ուկր.՝ Кагул), ողողվող լիճ Դանուբի ցածր հոսանքներում, գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում Ռենի քաղաքից արևելք։ Լճի մակերևույթը ենթարկվում է սեզոնային տատանումների՝ 82 - 93,5 կմ²։ Առավելագույն խորությունն է 7 մ, միջինում լիճը ունի 1,5 - 2 մ խորություն։
Կոորդինատներ | Կոորդինատներ: 45°22′17.2″ հս․ լ. 28°23′48.4″ ավ. ե. / 45.371444° հս․. լ. 28.396778° ավ. ե. | |
Տեղագրություն | Օդեսայի մարզ, ![]() Գագաուզիա, Կաղապար:Դրոշավորում/Մոլդավիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 3 մ | |
Երկարություն | 33 կմ | |
Լայնություն | 11 կմ | |
Ամենամեծ խորությունը | 7 մ | |
Միջին խորությունը | 2 մ | |
Աղիությունը | քաղցրահամ ‰ | |
Թափվող գետերը | Կագուլ | |
Սկիզբ առնող գետերը | Վեկիտա | |
Լճի հարավային մասը լայն է (լայնությունը մինչև 11 կմ, երկարությունը 18 կմ), հյուսիսայինը նեղ և ձգված (լայնությունը մինչև 2 կմ, երկարությունը 15 կմ)։ Ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև +30 °C, ձմռանը լիճը սառչում է։ Ջրի միներալիզացիան կազմում է 0,8 - 1,5 գ/լ։
Հյուսիսային կողմից լճի մեջ է թափվում Կագուլ գետը։
Լճի ափեզրի փոքր մասը (մոտ 1 կմ) հյուսիսային կողմում գտնվում է Մոլդավիայի տարածքում։ Այս հատվածում տեղակայված է պոմպակայան, որը ծառայում է Կագուլ և Ջուրջուլեշտի քաղաքների մերձակա դաշտերի ոռոգման ջրի մատակարարման համար։
Հյուսիսային ափերը բարձրադիր են, կտրտված ձորակներով, հարավայինները ցածր են, ճահճակալած ու ծածկված ղամիշով։ Հատակը ծածկված է գորշ դեղնահողային տիղմով, ծանծաղուտներում հատակը ավազածածկ է։
Կագուլը հաղորդակցվում է Դանուբ գետի և Կարտալ գետի հետ միջագետակներով (հարավում - Վեկիտա միջագետակ)։ Դանուբից բաժանված է ամբարտակով։