Հացենի
Սովորական հացենի
Սովորական հացենի (Fráxinus excélsior)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Lamiales
Ընտանիք Ձիթենազգիներ
Ցեղ Հացենի
Լատիներեն անվանում
Fraxinus
L., 1753
Հոմանիշներ
  • Ornus Boehm.
  • Fraxinoides Medik.
  • Mannaphorus Raf.
  • Calycomelia Kostel.
  • Leptalix Raf.
  • Ornanthes Raf.
  • Samarpses Raf.
  • Aplilia Raf.
  • Meliopsis Rchb.
  • Petlomelia Nieuwl.


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 32928
NCBI 38871

IPNI328119-2

Հացենի (լատիներեն՝ Fraxinus), ձիթենազգիների (Oleaceae) ընտանիքի տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։

Ընդհանուր բնութագիր Խմբագրել

 
Fraxinus ornus:Բուսաբանական նկարազարդումը «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքից, 1887

Բարձրությունը 20-40 մ է։ Տերևները բարդ են, հակադիր, կենտփետրաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ կամ երկսեռ։ Ծաղկում է ապրիլ-մայիսին՝ մինչև տերևների բացվելը։ Պտուղը միաբուն թևապտղիկ է։ Ջերմասեր է և չորադիմացկուն։ Մաքուր ծառուտներ չի առաջացնում։

Հայաստանում Խմբագրել

ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ. բարձր կամ սովորական հացենի (F. excelsior), մինչև 30 մ բարձրությամբ ծառ է։ Աճում է գրեթե բոլոր անտառներում՝ կաղնու, բոխու, ղաժու և այլ տեսակների հետ։ Ցրտադիմացկուն է, ապրում է 250-300 տարի։

Տարածում Խմբագրել

Աճում է կաղնու-բոխու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ։ Երկրորդը հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։

Տեսակներ Խմբագրել

 
 
 
 

Առանձնացնում են 51 տեսակ[1]

Հացենի պենսիլվանյան Խմբագրել

Հացենի պենսիլվանյան (Fraxinus pennsylvanica Marshall), ունի 15-25 մետր բարձրություն, բնի տրամագիծը՝ 1 մետր է։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը գորշամոխրագույն է, ճաքճքված։ Ընձյուղները մոխրագույն են, ծածկված սպիտակ ոսպնյակներով։ Հայաստանում մասսայաբար օգտագործվում է կանաչապատման և անտառապատման բնագավառում։

Կլորատերև հացենի Խմբագրել

Կլորատերև հացենին (F. rotundifoila) 15-25 մ բարձրությամբ ծառ է։ Հանդիպում է Տավուշի մարզում (Գետիկի հովիտ), Սյունիքի մարզում, Սևանի ավազանում։

Կիրառություն Խմբագրել

Ունեն ամուր, արժեքավոր բնափայտ։ Բնափայտն ամուր է, ճկուն, գեղեցիկ նախշերով, օգտագործվում է մանր գործիքաշինության, շինարարության տարբեր բնագավառներում։ Գեղազարդիչ է, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակաբույսերի և պաշտպանական անտառաբուծության մեջ։ Ապրում է մինչև 300 տարի։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «GRIN Species Records of Fraxinus» (անգլերեն)։ USDA, ARS, National Genetic Resources Program. Germplasm Resources Information Network — (GRIN) [Online Database]. National Germplasm Resources Laboratory, Beltsville, Maryland.։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2–ին 
  2. NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0. Entry for [Fraxinus] L. (անգլ.) (Ստուգված է 2 Օգոստոսի 2010)
  3. «Species Records of Fraxinus»։ Germplasm Resources Information Network։ United States Department of Agriculture։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010 թ․ փետրվարի 22 
  4. «Fraxinus L.»։ ITIS Standard Reports։ Integrated Taxonomic Information System։ Վերցված է 2010 թ․ փետրվարի 22 

Գրականություն Խմբագրել

  • Васильев В. Н. Род 1144. Ясень — Fraxinus // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1952. — Т. XVIII. — С. 485—502. — 802 с. — 3000 экз.
  • Ростовцев С. И., Ясень // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ Խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 326