Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, «ուղեղային կենտրոն», հասարակական կազմակերպություն Հայաստանում[1][2][3]: Հիմնադրվել է 2000 թվականի մարտին:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված2000
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքichd.org

ՊատմությունԽմբագրել

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին: 2007 թվականին դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնների ցանց հանդիսացող բաց հասարակության քաղաքականության ասոցիացիայի անդամ (PASOS): 2009-2010 թթ. կենտրոնի տարեկան շրջանառությունը կազմել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար: 2008 թվականին «Ուղեղային կենտրոնների» վարկանիշային հետազոտության արդյունքների համաձայն ճանաչվել է Արևելյան Եվրոպայի 25 լավագույն կենտրոններից մեկը[4], 2009 թվականին՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների 30 լավագույն կենտրոններից մեկը[5]:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտություններ է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի, միգրացիայի, տնտեսական ծրագրավորման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առնչությամբ: 2000–ականների սկզբին եղել է մեկնարկած հայ-թուրքական հանրային դիվանագիտության մեջ ներգրավված հիմնական հայկական ուղեղային կենտրոնը, որը վերահսկվել է Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոնի կողմից (ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The International Center for Human Development to hold its status with virtue, T. Poghosyan says»։ Panorama։ փետրվարի 19, 2010։ Վերցված է մայիսի 11, 2010 
  2. «Armenia-Diaspora cooperation concept discussed in Yerevan»։ PanArmenian.net։ դեկտեմբերի 24, 2008։ Վերցված է մայիսի 11, 2010 
  3. Saradzhyan Simon (ապրիլի 9, 2008)։ «Worries Loom for Sargsyan at Home»։ The Moscow Times։ Վերցված է մայիսի 11, 2010։ «... by initiating real and immediate reforms," said Tevan Poghosyan, head of the International Center for Human Development, a leading Armenian NGO. ...» 
  4. 2008_Global_Go_To_Think_Tanks.pdf Archived 2009-07-08 at the Wayback Machine.
  5. 2009_Global_Go_To_Think_Tanks.pdf

Արտաքին հղումներԽմբագրել