Գունավոր մետալուրգիա, ծանր արդյունաբերության ճյուղ։ Ընդգրկում է հանքավայրի հետազոտումը, հանքանյութի արդյունահանումը և հարստացումը, գունավոր, հազվագյուտ, թանկարժեք մետաղների և նրանց համաձուլվածքների արտադրությունն ու առաջնային մշակումը, ինչպես նաև բնական ալմաստի հանույթը և արհեստական ալմաստների արտադրությունը։ Զբաղվում է նաև երկրորդային մետալուրգիական հումքի վերամշակմամբ, մետաղների մաքրմամբ, տարբեր մետաղափոշիների, ձուլվածքների, մաքուր-գերմաքուր, ծանր, թեթև, ազնիվ, հազվագյուտ, ցրված, ռադիոակտիվ մետաղների, նրանց աղերի, միացությունների, ուղեկցող քիմիական արտադրանքների, Էլեկտրոդային և խարամասիտալային իրերի, կիսահաղորդիչների և այլ նյութերի արտադրությամբ։

Ուզբեկական փոստայի նամականիշ

Գունավոր մետալուրգիայի մշակում խմբագրել

Գունավոր մետալուրգիան մշակում է Դ․ Ի․ Մենդելեևի պարբերական աղյուսակի 104 հայտնի էլեմենտներից 73-ը։ Այն առաջատար տեղ է գրավում տեխնիկապես զարգացած երկրների տնտեսությունում։ Գունավոր մետալուրգիան ԽՍՀՄ-ում ստեղծվել է խորհրդային իշխանության տարիներին։ Գունավոր մետաղների արտադրությամբ այն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղ։

Զարգացում խմբագրել

Գունավոր մետալուրգիան հաջողությամբ զարգանում է Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում, Կիրգիզիայում, Տաջիկստանում, Ադրբեջանում, Վրաստանում։ Հայաստանի ընդերքը ևս հարուստ է գունավոր մետաղներով։ Հայաստանի տարածքում դեռ մ․ թ․ ա․ 6-րդ հազարամյակի վերջում արտադրվել է պղինձ։ Հայկական լեռնաշխարհում գունավոր մետաղների ձուլումը հայտնի է եղել մ․թ․ա․ 3-2-րդ հազարամյակում (Մեծամոր

Պատմական և հնագիտական տեղեկությունները վկայում են, որ մշակվել են ինչպես պղնձի, անագի, այնպես էլ ոսկու հանքավայրեր (մ․թ․ա․ 4-3-րդ դարերում, Զոդ, Զանգեզուր)։

Պղնձահանքերի մշակում և հիմնում խմբագրել

Պղնձահանքերի մշակումը, երբեմն տևական ընդմիջումներով, շարունակվել է միջին դարերում։ Պղնձահանքերի և բազմամետաղ հանքանյութերի մշակումն առավել բարձր զարգացման հասավ 18-րդ դարի երկրորդ կեսին, երբ Ախթալայում, իսկ այնուհետև Ալավերդում, վերականգնվեց պղնձահանքի արդյունահանումը, որի հիմքի վրա 1770 թվականին կառուցվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ 19-րդ դարի վերջին Հայաստանում գործում էր պղնձաձուլական 19 գործարան և արտադրվում էր տարեկան մինչև 790 տոննա սև պղինձ։ Գործարանները հիմնականում պատկանում էին ֆրանսիական կապիտալին։ 1918-1920 թվականներին Հայաստանի մետաղահանքերն ամբողջովին ավերված էին, իսկ գունավոր մետաղների արտադրությունը՝ դադարեցված։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, Հեղկոմի 1921 թվականի հունվարի 11-ի դեկրետով ազգայնացվեցին երկրի հանքային արդյունաբերությունն ու մետալուրգիական գործարանները։ Մեծ կապիտալ ներդրումների շնորհիվ նորոգվեցին հեղեղված հանքահորերն ու ավերված գործարանները, և 1924 թվականին Ալավերդու ու Ղափանի գործարանները տվեցին առաջին ձուլվածքը։

Հայաստանում հայտնաբերվել են պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, արծաթի, բարիումի, տիտանի, սնդիկի, ալյումինի, մագնեզիումի և այլ մետաղների մոտ 300 հանքավայրեր։ Դրանք մեծամասնությամբ կոմպլեքսային են և պարունակում են նաև ուղեկցող մետաղներ՝ կապար, ցինկ, պլատին և նրա խումբը, բիսմութ, քրոմ, նիկել, կոբալտ, ռենիում, սելեն, տելուր, ինդիում, գերմանիում, թալիում, իրիդիում, երբիում և այլն։ Հայրենական մեծ պատերազմից հետո նոր միջոցառումներ իրագործվեցին Հայաստանում գունավոր մետալուրգիայի արագ զարգացման համար։

Նոր արտադրամասեր խմբագրել

Կառուցվեց նոր արտադրամասերի համալիր Ալավերդու պղնձաձուլական գործարանում։ 1948-1949 թվականներին ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզային և վայերբարսային պղնձի արտադրամաս։ Պղնձահանքաքարի լրիվ վերամշակման նպատակով արմատապես վերափոխվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Պղնձամոլիբդենային և բազմամետաղային հանքերի հետազոտված պաշարների հիման վրա կառուցվեցին գունավոր մետալուրգիայի նոր ձեռնարկություններ։ 1952 թվականին շահագործման հանձնվեցին Քաջարանի և 1975 թվականին 1970 թվականի համեմատությամբ գունավոր մետալուրգիայի արտադրանքը աճեց 1,5 անգամ։

Համաշխարհային արտադրություն խմբագրել

Գունավոր մետաղների համաշխարհային արտադրության մեջ մեծ տեղ են գրավում կապիտալիստական և նոր զարգացող երկրները։ 1970 թվականին այդ երկրներում պղնձի, կապարի, ցինկի հանույթը հանքաքարից կազմել է համապատասխանաբար՝ 4994,0, 2397,2 և 4186,4 հազար տոննա։ Այդ թվում ԱՄՆ-ում՝ 1562,0, 558,4, 557,6 և Կանադայում՝ 581,2, 342,6, 1208,2 հազար տոննա։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 251