Հացահատիկային բույսեր
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հացահատիկային բույսեր, բույսերի խումբ, որը մշակում են մարդու համար հիմնական սննդամթերք (հատիկ), գյուղատնտեսական կենդանիների կեր և արդյունաբերական տարբեր ճյուղերի հումք ստանալու նպատակով։ Հացահատիկային բույսերից ցորենը, գարին, աշորան, վարսակը, եգիպտացորենը, բրինձը, կորեկը, սորգոն՝ դաշտավլուկազգիների, իսկ հնդկացորենը մատիտեղազգիների ընտանիքից են։ Ցորենի, աշորայի, վարսակի, եգիպտացորենի հատիկի չոր նյութը բաղադրում է 7-18% սպիտակուց, 2-5% ճարպ, ֆերմենտներ, վիտամիններ ևն։ Հայաստանում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմել է 207,6 հազար հեկտար, որից ցորեն՝ 115,3 հազար հա, գարի՝ 80,5 հազար հա (1993)։ Մշակվում է վարսակ (Լոռու մարզում), սահմանափակ տարածություններում՝ նաև եգիպտացորեն, աշորա և այլն։
Տարածում
խմբագրելԵրկրագնդի ցամաքը զբաղեցնում է շուրջ 13,6 միլիարդ հա տարածք, որից առայժմ մոտ 1 միլիարդ հա-ը մարդն օգտագործում է գյուղատնտեսական նպատակներով։ Մշակվում է բույսերի ավելի քան 400 տեսակ, որոնց ցանքատարածքի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային բույսերը՝ ցորենը, աշորան, գարին, հաճարը, վարսակը, կորեկը, եգիպտացորենը, սորգոն, բրինձը, հնդկացորենը։ Նշված բույսերը (բացի հնդկացորենից) պատկանում են հացազգիների ընտանիքին և ունեն մի շարք ընդհանուր բուսական հատկություներ։ Մեր օրերում հացահատիկը ոչ միայն կարևորագույն սննդամթերք է, այլև՝ անասնապահության զարգացման հիմք։
Խմբեր
խմբագրելԲաժանվում են 3 խմբի՝
- Սովորական հացահատիկային բույսեր՝ ցորեն, գարի, աշորաև վարսակ, որոնց հատիկներն ունեն
ակոսիկ, հատիկի ծլման ժամանակ առաջանում են սաղմնային մի քանի արմատիկներ։ Ծաղկաբույլը հասկ է (ցորեն, գարի) կամ հուրան (վարսակ)։ Երկար օրվա բույսեր են՝ ջերմության նկատմամբ թույլ պահանջկոտ։
- Կորեկանման հացահատիկային բույսեր՝ կորեկ, սորգո, բրինձ, եգիպտացորեն, որոնց հատիկներն ակոսիկ չունեն, ծլեփս տալիս են սաղմնային միայն մեկ արմատիկ։ Ծաղկաբույլը հուրան է կամ հուրան ու կողր (եգիպտացորեն)։ Բացառապես գարնանացան են, կարճ օրվա և ջերմասեր բույսեր են։
- Երրորդ խմբում ընդգրկված է միայն հնդկացորենը։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՀացահատիկային բույսեր արմատային համակարգը փնջաձև է՝ հիմնականում տեղաբաշխված վարելաշերտում, լինում են առաջնային կամ սաղմնային (աճում են հատիկի սաղմից) և հիմն, կամ երկրորդային (առաջանում են ավելի ուշ՝ բույսերի թփակալման հանգույցներից)։ Եգիպտացորենը և սորգոն ունեն նաև հենակային կամ օդային արմատներ։ Հատիկը պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, թաղանթանյութեր, մոխիր, զանազան ֆերմենտներ, վիտամիններ և այլն։
Հացահատիկային բույսեր խոշոր արտադրողներ
խմբագրելԴասակարգում | Երկիր | Գումար | Դասակարգում | Երկիր | Գումար | |
---|---|---|---|---|---|---|
1 | Չինաստան | 483.679.700 | 13 | Պակիստան | 38.373.500 | |
2 | ԱՄՆ | 419.810.449 | 14 | Թաիլանդ | 36.280.383 | |
3 | Հնդկաստան | 246.774.000 | 15 | Ավստրալիա | 34.942.459 | |
4 | Ռուսաստան | 95.079.470 | 16 | Թուրքիա | 33.569.627 | |
5 | Ինդոնեզիա | 82.028.630 | 17 | Մյանմա | 31.950.000 | |
6 | Բրազիլիա | 71.288.144 | 18 | Մեքսիկա | 31.675.966 | |
7 | Ֆրանսիա | 70.040.000 | 19 | Նիգերիա | 30.209.000 | |
8 | Գերմանիա | 49.748.185 | 20 | Լեհաստան | 29.826.471 | |
9 | Կանադա | 49.059.300 | … | |||
10 | Բանգլադեշ | 46.812.170 | 50 | Ավստրիա | 5.141.838 | |
11 | Ուկրաինա | 46.906.000 | 102 | Շվեյցարիա | 1.006.326 | |
12 | Վիետնամ | 43.278.900 | Ընդհանուրը է աշխարհում | 2.489.301.668 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ [1] Արխիվացված 2012-04-07 Wayback Machine, статистика FAO
Գրականություն
խմբագրել- Подгорный П. И. Растениеводство. — 2-е изд. — М., 1963.
- Жуковский П. М. Культурные растения и их сородичи. — Изд. 3-е, перераб. и доп. — Л.: Колос, 1971. — 752 с.
- Растениеводство / Под ред. В. Н. Степанова. — 2-е изд. — М., 1965.
- Пути повышения урожайности зерновых колосовых культур. — М., 1966.
- Сельское хозяйство СССР. — М., 1967.
- Гончаров Н. П., Кондратенко Е. Я. Происхождение, доместикация и эволюция пшениц(ռուս.) // Информационный вестник ВОГиС : журнал. — 2008. — Т. 12. — № 1/2. — С. 159—179. — ISSN 1814-554X.
- Цвелев Н. Н. Род 22. Пшеница — Triticum L. // Злаки СССР / Отв. ред. Ан. А. Федоров. — Л.: Наука, 1976. — С. 160—170. — 788 с. — 2900 экз.
- «Triticum». The Plant List. Version 1. Published on the Internet; http://www.theplantlist.org/ (accessed 1st January) (անգլերեն). 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15–ին-ին.
- Невский С. А. Материалы к познанию дикорастущих ячменей // Тр. Ботан. ин-та АН СССР. — 1941. — Сер. I. — Вып. 5. — С. 64—255.
- Антроповы В. И. и В. Ф. Рожь — Secale L. // Культурная флора СССР. Т. 2. М.; Л.։ ГИЗ колх. и совх. лит-ры, 1936. С. 3—95.
- Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 187. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
- Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю. — СПб: ООО «СЗКЭО», 2010. — С. 29—33. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
- Румянцева Е. Е., Жоголев Д. А. Китайская кухня. — М: Мир книги, 2000.
- Похлёбкин В. В. Национальные кухни наших народов. — М: Центрполиграф, 1999. — 639 с. — ISBN 5-227-00462-5
- Букасов С. М. Возделываемые растения Мексики, Гватемалы и Колумбии. — Л.: Ин-т растениеводства ВАСХНИЛ, 1930. — С. 109—150. — 470 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Home Grown Cereals Authority website Արխիվացված 2014-02-09 Wayback Machine
- Cereal Recipes Արխիվացված 2013-09-22 Wayback Machine
- Cereals Արխիվացված 2007-12-13 Wayback Machine by the Vegetarian Society
- Lost Crops of Africa : Grains
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հացահատիկային բույսեր կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |