Բացել գլխավոր ցանկը

Ուտլյուկի լիման, լիման Ազովի ծովի մոտ, Ուկրաինայի Զապորոժիեի մարզում։

Picto infobox map.png
Ուտլյուկի լիման
ուկր.՝ Утлюцький лиман

Լիմանը Մեծ և Փոքր Ուտլյուկ գետերի գետաբերաններից ոչ հեռու։ Հակադարձ ափին երևում է Դավիդովկան
Կոորդինատներ Կոորդինատներ: 46°10′0″ հս․ լ. 35°0′0″ ավ. ե. / 46.16667° հս․. լ. 35.00000° ավ. ե. / 46.16667; 35.00000
Տեղագրություն Զապորոժիեի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
Հայելու բացարձակ բարձրությունը 0 մ
Երկարություն 45 կմ
Լայնություն 2-20 կմ
Ամենամեծ խորությունը 3,5 մ
Թափվող գետերը Մեծ Ուտլյուկ, Փոքր Ուտլյուկ, Ատմանայ

Երկարությունը կազմում է 45 կմ, առավելագույն լայնությունը՝ 20 կմ, խորությունը մինչև 3,5 մ։ Մակերևույթի մակերեսը կազմում է մոտ 400 կմ²[1]։ Լիմանը բաժանված է Ազովի ծովից Ֆեդոտի ցամաքալեզվակով և նրան շարունակող Բիրյուչի կղզի ցամաքալեզվակով, սակայն միանում է ծովի հետ Բիրյուչի կղզու և Արբատի ցամաքալեզվակի միջև ընկած նեղուցով, որի լայնությունը կազմում է 11 կմ։

Լիմանի հյուսիսարևմտյան ափը զառիվեր է, հարավարևելյանը՝ հարթ[2]։

Ուտլյուկի լիման են թափվում Մեծ Ուտլյուկ, Փոքր Ուտլյուկ, Ատմանայ գետերը։ Լիմանի հյուսիսային ծայրամասում, որտեղ թափվում են Մեծ և Փոքր Ուտլյուկ գետերը ջրի աղիության աստիճանը զգալիորեն ցածր է, քան լիմանի մյուս մասերում[2]։

ԲնակավայրերըԽմբագրել

Ուտլյուկի լիմանի ափերին են գտնվում Գենիչեսկ քաղաքը, Կիրիլովկա ավանը, Դավիդովկա և Ատմանայ գյուղերը, ինչպես նաև մի քանի ավելի փոքր բնակավայրեր։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ուկրաինաբանության հանրագիտարան։ 10 հատորով / Գլխ. մնբ. Վլադիմիր Կուբիյովիչ. Փարիզ, Նյու Յորք, Մոլոդե Ժիտյա, 1954—1989
  2. 2,0 2,1 Համաուկրաինական զբոսաշրջիկության պորտալ ASINFO

Արտաքին հղումներԽմբագրել

  • Ուտլյուկի լիմանը գլխավոր շտաբի 1991 թվականի քարտեզների վրա [1], [2], [3].