Վանաձոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանաձոր (այլ կիրառումներ)
Վանաձոր, Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։
Քաղաք | |||
---|---|---|---|
Վանաձոր | |||
| |||
![]() | |||
Կոորդինատներ: 40°48′46″ հս․ լ. 44°29′18″ ավ. ե. / 40.81278° հս․. լ. 44.48833° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Այլ անվանումներ | մինչև 1935 — Ղարաքիլիս մինչև 1993 — Կիրովական | ||
Տվյալ կարգավիճակում | 1828 թվականից | ||
Մակերես | 32 կմ² | ||
ԲԾՄ | 1 350 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ↘78 400[1] մարդ (2019) | ||
Խտություն | 2450 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | վանաձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (322) | ||
Փոստային ինդեքսներ | 2001-2024 | ||
Ավտոմոբիլային կոդ | 36 | ||
Պաշտոնական կայք | vanadzor.am | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքային բնակավայր է 1924 թվականից։ 1929-1930 թվականներին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թվականը կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թվականի հունվարին Հայկական ԽՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Սերգեյ Միրոնովիչ Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831 թվականին (1828 թվականի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895 թվականին (ռուսական եկեղեցին)։
1978 թվականին քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ։ Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր (այժմ մասամբ գործում է «Վանաձոր-Քիմպրոմ» քիմկոմբինատ ՓԲԸ-ն)։ Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները։ «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր։ Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ։
Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական ծխական (հիմնվել է 1853 թվականին), Օրիորդաց (1879), պետական երկդասյա ռուսական (1897) և ռուս պաշտոնյաների երեխաների (1908) դպրոցներ։
Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է (82 800 բնակչություն, 1988 թվականին՝ 178 000), Լոռու մարզի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը։ Միկրոաշխարհագրական դիրքին բնորոշ է այն, որ գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև մի քանի ավտոխճուղիներ։ Ծովի մակերևույթից բարձր է 1350 մ։ Քաղաքի միջով են հոսում Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը։ Քաղաքն ունի մեղմ, բարեխառն կլիմա։ Վանաձորը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական հուշարձաններով։ Օրինակ՝ քաղաքի արևելյան մասում՝ Տանձուտ գետի աջ ափին (Դիմաց թաղամաս) գտնվել են վաղ բրոնզի դարաշրջանից (մեր թվարկությունից առաջ IV հազարամյակ) վաղ հայկական շրջանին (մեր թվարկությունից առաջ 6-5-րդ դարեր) վերաբերող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են Թագավորանիստը և Մաշտոցի բլուրը՝ իրենց դամբարանաշտերով։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և դրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրայի սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ տեղացիները գաղթել են Երևանից։
ԲնակչությունԽմբագրել
2019 թվականի տվյալներով Վանաձորում բնակվում է 78 400[1] մարդ։
Բնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1897[2] | 1926[2] | 1939[3] | 1959[4] | 1970[5] | 1979[6] | 1988[7] |
3917 | ↗8640 | ↗17 607 | ↗49 423 | ↗106 624 | ↗146 036 | ↗170 900 |
1989[8] | 1996[9] | 2001[10] | 2006[11] | 2011[12] | 2013[13] | 2014[14] |
↘75 616 | ↗172 600 | ↘107 394 | ↘105 500 | ↘86 199 | ↘85 672 | ↘84 298 |
2015[15] | 2016[16] | 2017[17] | 2018[18] | 2019[1] | ||
↘83 385 | ↘82 221 | ↘80 703 | ↘79 310 | ↘78 400 |
ԿրթությունԽմբագրել
Վանաձորում գործում են պետական երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը և Վանաձորի պետական համալսարանը, ինչպես նաև ուսումնարաններ, երաժշտական, գեղարվեստի և սպորտային դպրոցներ։
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը բացվել է 1969 թվականին, Հայկական հեռակա մանկավարժականինստիտուտի հիման վրա։ Ժամանակին ունեցել է 4 (չորս) ֆակուլտետ՝ պատմաբանասիրական, ֆիզիկա-մաթեմատիկական, կենսաբանական, մանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի (վերջինս՝ հայկական և ռուսական բաժիններով) առկա և հեռակա բաժիններ, 17 ամբիոն, 9 ուսումնագիտական լաբորատորիա, գրադարան (շուրջ 16200 հատոր գիրք), մարզական համալիր։ Ինստիտուտը պատրաստում էր հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ուսուցման տեխնիկական միջոցներ, պատմություն, կենսաբանություն, քիմիա, երգ-երաժշտություն, գյուղտեխնիկա առարկաների, նախադպրոցական հիմնարկների մասնագետներ, դասվարներ։ Հրատարակում էր գիտաշխատությունների, գիտական զեկուցումների թեզիսների ժողովածուներ։ 1970-1977 թվականներին ինստիտուտը տվել է 5732 շրջանավարտ (հեռակա՝ 5000)։ Ժամանակին այստեղ սովորելու են եկել նաև Վրաստանից, Աբխազիայից, Աջարիայից, Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից։
1982 թվականին ինստիտուտում բարձրացվեցին հեռանկարում բարձր տեխնոլոգիաների ներդրման, այդ ժամանակահատվածում «Ինֆորմատիկա» մասնագիտության շրջանակներում որակյալ կադրերի պատրաստման խնդիրները։ Այսօր «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին շրջանավարտները որոշակի դեր ունեն մեր տարածաշրջանում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործում։
Այսօր բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ։ Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին անգամ ընդունելություն է կատարվել 2008 թվականին, ասպիրանտուրայում՝ 2006 թվական։ Առկա ուսուցման համակարգում բակալավրի հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթաց է կազմակերպվում 29 մասնագիտությունների, իսկ մագիստրոսի հիմնական կրթական ծրագրով՝ դեռևս 4 մասնագիտությունների ուղղությամբ։ Հեռակա ուսուցման համակարգում ներդրված է բակալավրի 25 հիմնական կրթական ծրագիր։ 2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ։ Բուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են՝ մանկավարժության, ֆիզիկամաթեմատիկական, պատմաաշխարհագրական, բանասիրական, կենսաբանաքիմիական։ Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է 22 մասնագիտական ամբիոնների միջոցով. թողարկող են 20 ամբիոն։ Բուհը մասնագետներ է պատրաստում հիմնականում Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի համար. այսօր տարածաշրջանի հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70 տոկոսը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են։ ՎՊՄԻ-ի դիպլոմ անցնում է նաև աշխատանքային գործունեության այլ բնագավառներում։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերջին երկու տասնամյակների ընթացքում համալրվել է գերազանցապես բուհի շրջանավարտներով. այսօր բուհում դասավանդում է 138 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գիտությունների թեկնածուները, երկուսն ունեն դոկտորի գիտական աստիճան։ 2010-2013 թվականներին լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվել ուսումնական բազայի հարստացման ուղղությամբ, բնագիտական ուղղության ավարտական աշխատանքների, մագիստրական թեզերի կատարման համար ստեղծվել է գիտահետազոտական ժամանակակից լաբորատորիա։ 2008 թվականին բացվել է նաև Սերգեյ Մերգելյանի անվան համակարգչային լսարանը՝ հագեցված բարձրակարգ սարքավորումներով։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո մի քանի տարի ուսուցումը կազմակերպվեց տնակային պայմաններում, սակայն տարիներ անց կառուցվեց բուհի նոր մասնաշենքը՝ հագեցած լուսավոր ու ընդարձակ լսարաններով, ջեռուցման համակարգով։ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ԽՍՀՄ տարիներին սերտորեն համագործակցում էր երկրի բազմաթիվ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ։ Ինստիտուտի դասախոսները վերապատրաստվում և ասպիրանտական կրթություն էին ստանում նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններում, մասնակցում էին կոնֆերանսների, ծավալում էին համատեղ աշխատանք տարբեր գիտական նախագծերի շուրջ։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անհրաժեշտություն առաջացավ վերականգնել այդ կապերը։ Այսօր միջազգային կապերի շրջանակներում ՎՊՄԻ-ն համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի մի քանի հեղինակավոր բուհերի հետ։ 2010 թվականին եռակողմ պայմանագիր է կնքվել ՎՊՄԻ-ի, ՌԴ Կոստրոմայի պետական համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի հետ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի հետ։ Այս բուհերը պատրաստվում են համատեղ ծրագիր իրականացնել միջմշակութային հաղորդակցության շրջանակներում։ Ֆրանսիայի Պրովանս մարզի Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտի հետ ստեղծված համաձայնագիրը ներառում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի փոխանակումներ, տարբեր բնույթի դասընթացների կազմակերպում երկու բուհերում։ Նախատեսվում է նաև համատեղ ուսումնամեթոդական դասագրքերի ու ձեռնարկների ստեղծում։
ԹաղամասերԽմբագրել
- Բազում
- Դիմաց
- Լամպեր
- Դիմացի սարի թաղ
- Դիմացի այգու թաղ
- Մաշտոց
- Քարքարոտ
- Բանգլադեշ
- Բոշի թաղ
- Խնձորուտ (Վարդանլու)
- Ջունգլիներ
- Սանատորիական (Լագեր)
- Հուշարձան
- ՄՏՍ (MTS)
- Վանաձոր
- Կենտրոն
- Լճեր
- Տաքսիներ
- Ցալկուտ
- Արցախ պուրակ
- Հրապարակ
- Կայարան
- Քիմգործարան
- Քիմգործարանի սարի թաղ
- Երրորդ մաս
- Կոնգո
- Տավրոս (Ղշլաղ)
- Տարոն-1
- Տարոն-2
- Տարոն-3
- Տարոն-4
- Սիվաշական ավան (ԴՈՒՑ)
ԿրոնԽմբագրել
Քաղաքի կենտրոնական մասում կան չորս եկեղեցիներ։
Սոցիալական դրությունԽմբագրել
Վանաձորի սոցիալական կազմը (2011)Խմբագրել
N2 | Քաղաքացիների խմբեր | Քանակ |
---|---|---|
1 | Ընտանիքներ, որոնք նպաստ են ստանում | 4 475 |
2 | Թոշակառւներ | 21 472 |
3 | Մարդիկ, ովքեր ստանում են միանվագ օգնություն | 579 |
4 | Գրանցված չաշխատողների քանակ | 5 154 |
5 | Անաշխատունակ մարդիկ | 880 |
Քաղաքացիական կարգավիճակի գրանցված ակտեր (2011)Խմբագրել
N | Քաղաքացիների տվյալներ |
Քանակ |
---|---|---|
1 | Ծնունդներ | 1 207 |
2 | Ամուսնություններ | 691 |
3 | Մահ | 1 077 |
4 | Ամուսնալուծություններ | 187 |
5 | Որդեգրումներ | 8 |
Կոմունալ սեփականությունը քանակով (2011)Խմբագրել
N | Տարածք | Քանակ |
---|---|---|
1 | Ասֆալտապատ տարածքներ | 1 246 885 մ² |
2 | Մայթեր | 375 330 մ² |
3 | Պատնեշներ | 130 000 մ² |
4 | Էլեկտրասյուներ | 3 493 հատ |
5 | Կանաչ գոտիներ | 139 000 մ² |
6 | Կամուրջներ | 58 հատ |
7 | Հրապարակներ | 7 հատ |
8 | Ճարտարապետական կոթողներ | 12 հատ |
ՏրանսպորտԽմբագրել
Վանաձորով է անցնում նաև Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը։
Վանաձորի հեռավորությունը խոշոր քաղաքներից[19] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ստեփանավան ~ 36 կմ Տաշիր ~ 47 կմ |
Թբիլիսի ~ 146 կմ | Ալավերդի ~ 50 կմ Նոյեմբերյան ~ 100 կմ |
|||||||
Սպիտակ ~ 20 կմ Գյումրի ~ 57 կմ |
Դիլիջան ~ 40 կմ Իջևան ~ 78 կմ |
||||||||
Ապարան ~ 50 կմ Աշտարակ ~ 100 կմ |
Երևան ~ 120 կմ Էջմիածին ~ 120 կմ |
Սևան ~ 80 կմ |
|||||||
ԿլիմաԽմբագրել
Ամիս | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առավելագույն միջին(°C) | 1,5 | 2,8 | 7,0 | 13,5 | 18,4 | 21,0 | 23,3 | 23,8 | 20,5 | 16,5 | 9,4 | 4,3 | 13,5 |
Միջին նվազագույն(°C) | -18,0 | -17,0 | -13,0 | -5,0 | 0 | 4,0 | 7,0 | 7,0 | 2,0 | -3,0 | -10,0 | -16,0 | -5,2 |
Միջին ջերմաստիճան(°C) | -8,2 | -7,1 | -3,0 | 4,2 | 9,2 | 12,5 | 15,2 | 15,4 | 11,2 | 6,8 | -0,3 | -5,9 | 4,2 |
Տեղումներ(мм) | 18.0 | 25.0 | 36.0 | 63.0 | 96.0 | 95.0 | 58.0 | 43.0 | 32.0 | 47.0 | 33.0 | 19.0 | 565.0 |
ՄշակույթԽմբագրել
Ռոք-խմբերԽմբագրել
- Լավ Էլի - հայկական ալտերնատիվ ռոք-խումբ
- Ան Գորդոնախ - հայ-շոտլանդական ռոք-խումբ
- Lousnelius - հայկական ալտերնատիվ ռոք խումբ
- Որդան Կարմիր - հայկական ալտերնատիվ-մետալ խումբ
- Clocker - հայկական ալտերնատիվ ռոք խումբ
ՏնտեսությունԽմբագրել
ԱրդյունաբերությունԽմբագրել
Գործում են սննդի և թեթև արդյունաբերության, քիմիական, մեքենաշինական արտադրություններ։ Կա ջէկ։
ԱրտադրամասերԽմբագրել
- Վանաձորի հագուստի գործարան
- Վանաձորի քիմիական արդյունաբերություն
- Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամաս
- Վանաձորի «Սարտոն ՍՊԸ» կարի արտադրամաս
- Վանաձորի «Սարտիս» կարի արտադրամաս
- Վանաձորի «ՎանՕլիմպԷդ» գործարան
- Վանաձորի «Դիետ» կաթնամթերքի գործարան
- Վանաձորի «Ավտոգեն Մ»գործարան
ԲանկերԽմբագրել
Վանաձորում գործում են հետևյալ բանկերի մասնաճյուղերը.
- «ՎՏԲ բանկ Հայաստան»(2 մասնաճյուղ)[2]
- «Կոնվերս բանկ»(2 մասնաճյուղ)
- «Արարատ բանկ»(2 մասնաճյուղ)
- «Ակբա կրեդիտ ակրիկոլ բանկ»
- «Անելիք բանկ»
- «Բիբլոս բանկ Հայաստան»
- «Յունի բանկ»
- «Պրոկրեդիտ բանկ»
- «Ինեկո բանկ»
- «Արդշինինվեստ բանկ»
- «Ամերիա բանկ»
- «Զարգացման հայկական բանկ»
- «Հայբիզնեսբանկ»
- «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ»
ԱռևտուրԽմբագրել
Խոշոր առևտրի կենտրոններն են՝
- «Բեկո»
- «Արայ»
- «Վեգա»
- «Տաշիր պիցցա»
- «Իդեալ համակարգ»
- «Ջազվե»
ԶբոսաշրջությունԽմբագրել
Վանաձորը նաև առողջարանային քաղաք է, որտեղ արդեն երկար տարիներ գործում է Վանաձոր "Արմենիա" առողջարանը: Առողջարանի հայտնի է որպես բալնեոլոգիական (ջրաբուժություն "Լոռի " հանքային ջրով), ինչպես նաև որպես ցեխաբուժության կենտրոն (տորֆ "Ֆիոլետովո"): Առողջարանն ունի սեփական մեծ բարեկարգված կանաչապատ տարածքը, գործում են նաև հյուրանոցային համարներ:
Ծառայությունների ոլորտԽմբագրել
Հյուրանոցներ։
- Tufenkian Heritage Hotel Avan Dzoraget
- Արգիշտի
- Անուշ
- Ա․ Հակոբյան
- Գուգարք
- Կիրովական
- Գրին Հաուս
Ռեստորաններ։
- Լոռի
- Թագավորանիստ
- Էլկանի
- Բելլիսիմո
- Օազիս
- Անուշ
- Մոսկվա
- Թիֆլիս
- Ռոյալ
ՄեդիաԽմբագրել
- ՄԻԳ Հեռուստառադիոընկերություն, եթեր է հեռարձակվում Վանաձորում և Լոռու մարզի որոշակի հատվածում։
- «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթ, որը հրատարակվում է 2000 թվականից։
- «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերություն
Նշանավոր բնակիչներԽմբագրել
- Վախթանգ Դարչինյան - բռնցքամարտիկ
- Նոր-Այր - արձակագիր
- Ռազմիկ Պողոսյան - բանաստեղծ
- Հրաչիկ Փանոյան - հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ
- Ստեփան Զորյան - գրող, ակադեմիկոս
- Սամվել Խալաթյան - արձակագիր
- Հրաչյա Սարուխան - բանաստեղծ
- Հրաչիկ Ջավախյան - բռնցքամարտիկ
- Ջիվան Սարգսյան-ասմունքող
- Սոկրատ Աքմաքչյան - ռեժիսոր
Քույր-քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
- Վանաձոր
Կամուրջ Փամբակ գետի վրա
Վազգեն Սարգսյանի արձանը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ վիճակագրական կոմիտե, Երևան, 2019
- ↑ 2,0 2,1 Հայաստանի բնակավայրերի բառարան, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Երևան, 2008
- ↑ Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам, Демоскоп Weekly
- ↑ Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу, Демоскоп Weekly
- ↑ Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу, Демоскоп Weekly
- ↑ Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу, Демоскоп Weekly
- ↑ Խ. Ա. Ավետիսյան։ Սպիտակի երկրաշարժի գոտու բնակչության միգրացիայի վերլուծությունը։ Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1։ ՀՀ ԳԱ հրատ., Երևան, 2000
- ↑ Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу, Демоскоп Weekly
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով, 1994-1998. ՀՀ վարչատարածքային բաժանումը, ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն, Երևան, 1999
- ↑ Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի արդյունքները. ՀՀ Լոռու մարզի ցուցանիշները. Բնակչության բաշխումն ըստ վարչատարածքային բաժանման, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2003
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը թվերով, 2001-2005. ՀՀ բնակչությունը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2006
- ↑ Հայաստանի Հանրապետության 2011 թ. մարդահամարի արդյունքները. ՀՀ Լոռու մարզի առկա և մշտական բնակչությունն ըստ վարչատարածքային միավորների և սեռի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2013
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2008-2012. ՀՀ Լոռու մարզ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2013
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2009-2013. ՀՀ Լոռու մարզ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2014
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2010-2014. ՀՀ Լոռու մարզ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2015
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2011-2015. ՀՀ Լոռու մարզ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2016
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2012-2016. ՀՀ Լոռու մարզ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2017
- ↑ Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով, 2013-2017. ՀՀ Լոռու մարզ, ՀՀ վիճակագրական կոմիտե, Երևան, 2018
- ↑ «Расчёт расстояний между городами»։ Транспортная компания «КСВ 911»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-13-ին։ Վերցված է 2009-08-13
- ↑ Organisation météorologique mondiale — Climatologie de Vanadzor
- ↑ Քույր քաղաքների մասին պաշտոնական կայքում