Հովանաձոր
(Վերահղված է Ախթալա (գետակ)ից)
Հովանաձոր, Ախթալա, Արխաշան, Հովանաջուր, Հովանդարա, Շամլուղ, Օվանդարա, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Լեջան լեռնազանգվածի հարավարևելյան լանջերից և Կողես գյուղից 2,5 կմ հյուսիս–արևմուտք միախառնվում մայր գետին։ Երկարությունը 15 կմ է։ Լեռնային է, արագահոս ու փրփրալից։ Հունը նեղ կիրճ է, զառիվեր կողերով[1]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետի ջրի որակը գետաբերանի հատվածում գնահատվել է «վատ»[2]։
Հովանաձոր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 15 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Լեջան լեռնազանգված |
Գետաբերանի տեղակայում | Ձորագետ |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 74 — 150 էջ։
- ↑ «ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.