Բնապահպանություն, երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնման և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ինչպես նաև ֆլորայի ու ֆաունայի բազմազանությունը, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտային օդի մաքրությունը։

Բնապահպանություն

Շրջակա միջավայրի վիճակը

խմբագրել

Երկրի առանձին շրջաններում բնական միջավայրի անշրջելի փոփոխությունների վտանգը ավելի է ընդարձակվել մարդու տնտեսական գուծունեության մասշտաբների հետ մեկտեղ։ Բնապահպանության համաշխարհային միության տվյալներով (The World Conservation Union) 2008 թ. վերջին 500 տարում ամբողջովին բնաջնջվել են կենդանիների 844 տեսակ, իսկ կաթնասունների 23%-ը և թռչունների 16%-ը կանգնած են վերացման վտանգի առաջ։ 80-ականների սկզբին միջինում կենդանիները վերանում էին ամեն օր մեկ տեսակ /ենթատեսակ, իսկ բույսերը ամեն շաբաթ։ Ամեն տարի այրվում են համարյա 1 մլրդ. տ. պայմանական վառելիք և մթնոլորտ են արտանետվում միլիոնավոր տոննա ծծմբի ածխածնի, ազոտի օքսիդներ, որոնց մի մասը հետ է վերադառնում թթվային անձրևների, մրի, մոխրի, փոշու տեսքով (նայել մթնոլորտի աղտոտումը)։ Հողը և ջուրն աղտոտվում են արդյունաբերական և կենցաղային հոսքերի (հարյուրավոր միլիարդ տոննա), նավթամթերքների (մի քանի միլիոն տոննա), պարարտանյութերի (մոտ հարյուր միլիոն տոննա), պեստիցիդների, ծանր մետաղների, ռադիոակտիվ թափոնների միջոցով։ Առկա է երկրի օզոնային շերտի քայքայման վտանգ (նայել Օզոնային անցք)։ Մթնոլորտի ինքնամաքրման կարողությունն արդեն մոտ է սահմանին։ Շրջակա միջավայրի անվերահսկելի փոփոխության վտանգը և դրա հետևանքով երկրի վրա կենդանի օրգանիզմների, այդ թվում և մարդու, գոյության վտանգը պահանջում էին բնության պահպանությանն ուղղված որոշակի չափանիշների մշակում՝ բնական ռեսուրսների ճիշտ օգտագործում։ Այս միջոցներին են դասվում անթափոն տեխնոլոգիաների մաքրման շինությունների ստեղծումը, պեստիցիդների օգտագործման կարգավորումը, թունաքիմիկատների արտադրության դադարեցումը, հողատարածքների բարելավում, ինչպես նաև պահպանվող տարածքների (ազգային պարկեր, արգելանոցներ), հազվագյուտ և անհետացող կենդանիների և բույսերի բուծման կենտրոնների (այդ թվում երկրի գենոֆոնդի պահպանում) ստեղծում, ազգային և համաշխարհային Կարմիր գրքի կազմում։ Բնապահպանական միջոցները նախատեսված են հողային, անտառային, ջրային և այլ դաշնային օրենսդրություններում։ Մի շարք երկրների պետական բնապահպանական ծրագրերի իրականացումը հնարավորություն է տալիս բարելավել շրջակա միջավայրի առանձին շրջանների որակը (օրինակ բազում տարիներ տևած և թանկ արժեք ունեցող մի ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր եղավ վերականգնել Մեծ լճերի ջրերի որակն ու մաքրությունը)։ Միջազգային մասշտաբով, միջազգային առանձին կազմակերպությունների ստեղծման հետ մեկտեղ, բնապահպանական առանձին խնդիրների վրա մեծ ազդեցություն ունի ՄԱԿ-ի ծրագիրը։

Արտաքին հղումներ

խմբագրել

Մատենագրություն

խմբագրել
  • Колосов А.М. Охрана животных России. М. 1989. 216 с. ISBN 5-268-00438-7.
  • Павлов Д.С., Савваитова К.А., Соколов Л.И., Алексеев С.С. Редкие и исчезающие животные. Рыбы. М.: Высшая школа. 1994. - 334 с.