Դամբարանադաշտ

դամբարանային թաղումների վայր

Դամբարանադաշտ, դամբարանային թաղումների վայր։ Հին Արևելքի, Հունաստանի և Հռոմի դամբարանադաշտերը կոչվում են նեկրոպոլիսներ (մեռյալների քաղաքներ)․ քրիստոնեականները՝ գերեզմանոցներ։ Լայն առումով դամբարանադաշտը այն վայրն է, ուր կան դամբարանաբլուրներ։ Սևանի ավազանում կան շատ դամբարանադաշտեր, որոնցից առավել հայտնի է Լճաշենինը (պեղող՝ Մնացականյան)։ Հայաստանի տարածքում հայտնի են նաև Արթիկի (պեղող՝ Խաչատրյան), Գոլովինոյի (ունի 280X 120մ² տարածություն, պեղել են Մնացականյանը և Մարտիրոսյանը 1950 թվականին և 1953 թվականին), Ռեդկին լագերի (ունի մոտ 400մ² տարածություն, պեղել է Բայերնը 1877 թվականին), Թազաքենդի (առաջինը պեղել է Չարկովսկին 1896 թվականին), Էլարի (1927 թվականին պեղել է Լալայանը, այժմ շարունակում է Խանզադյանը) և այլ դամբարանադաշտեր, որոնք պարունակում են քարի դարից մինչև ուրարտական ժամանակաշրջանի նյութեր։

Դամբարանադաշտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 273