Վահե Շահվերդյան

հայ բեմադրիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահվերդյան (այլ կիրառումներ)

Վահե (Ֆլոբեր) Սուրենի Շահվերդյան (օգոստոսի 19, 1945(1945-08-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 31, 2022(2022-10-31)[1]), «ռեժիսորական ներկայացումների» բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), ՀՀ ժողովրդական արտիստ (2003

Վահե Շահվերդյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1945(1945-08-19)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 31, 2022(2022-10-31)[1] (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1971)
Մասնագիտությունկինոռեժիսոր և ռեժիսոր
ԱշխատավայրՎանաձորի դրամատիկական թատրոն, Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՍուրեն Շահվերդյան

Բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հայրն է։

Կենսագրություն Խմբագրել

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ ՀՀ Աժ պատգամավոր՝ 1995-1999 թվականներին։ 2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար[2][3]։ Աշխատում է ԵԹԿՊԻ-ում, ինչպես նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում։

Ստեղծագործական ուղի Խմբագրել

Վահե Շահվերդյանը ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Լեհաստան, Չեխիա, Թուրքիա, Պարսկաստան[4]։ Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը և ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց, իսկ ինքնատիպ դերակատարումով առանձնացավ և «Վահագն» մրցանակի արժանացավ Պոնսիայի դերակատար, Հայաստանի վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանը[5]։ Շահվերդյանական բեմադրությունների հատկապես առաջին և երկրորդ շրջանում նկատելի էր աճեմյանական ռեժիսորական ձեռագրի ազդեցությունը։

Բեմադրություններ Խմբագրել

Ղեկավարել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնը, որի բեմադրությունների շնորհիվ Վանաձորի դրամատիկական թատրոնն արժանացել է ճանաչման։ Շահվերդյանի արվեստին բնորոշ են դասական գործերի նոր ու ինքնատիպ ընթերցումը, վառ թատերայնությունը և ասելիքի հոգեբանական խորությունը, սիմվոլներն ու մետաֆորները, վիզուալ գեղեցկությունը։ Նրա «ռեժիսորական» ներկայացումներում կարևորվում են ոչ թե դերասանի անհատականությունը, այլ ռեժիսորական գաղափարները դերասանի միջոցով մատուցելը։ Ռեժիսորական լուծումները և գերապատվությունը ռեժիսուրային նրա բեմադրությունների մեկնակետերն են։ Նրա լավագույն բեմադրություններ են համարվում Ա. Չեխովի «Երեք քույր», Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբան և նրա աղջիկները» և Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումները։ Նրա բեմադրություններում առաջին պլանում ռեժիսուրայի կարևորումն է։ Նրա ներկայացումները կոչվում են ռեժիսորական, քանի որ ռեժիսորական լուծումները գերակա դիրք ունեն դերասական խաղի նկատմամբ։

Պարգևներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Գրականություն Խմբագրել

  • Մութաֆյան Լ., Վահե Շահվերդյան, Ե., 2004։

Արտաքին հղումներ Խմբագրել