Գևորգ Քոչար

հայ ճարտարապետ

Գևորգ Բարսեղի Քոչար (սեպտեմբերի 5, 1901(1901-09-05), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 16, 1973(1973-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968

Գևորգ Քոչար
Ի ծնեԳևորգ Բարսեղի Քոչար
Ծնվել է1901, սեպտեմբերի 5(18)
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1973, փետրվարի 16
Վախճանի վայրԵրևան
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Գևորգ Քոչար Վիքիդարանում
 Gevorg Kochar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1918 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։

1920-1926 թվականներին սովորել է Վխուտեմասում, 1929 թվականին ավարտել է Վխուտեինը (Մոսկվա) և աշխատել Երևանում։

1932-1937 թվականներին՝ «Գիպրոգոր» նախագծային բյուրոյի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար (Միքայել Մազմանյանի հետ), Հայաստանի ճարտարապետների միության կազմկոմիտեի նախագահ, 1937 թվականին՝ վարչության առաջին նախագահը[1][2]։

Գևորգ Քոչարի անունով է կոչվում Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկը։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Քոչարի նախագծերով Երևանում կառուցվել են՝

1939-1960 թվականներին աշխատել է աքսորավայրում՝ Կրասնոյարսկի երկրամասում։ 1955-1959 թվականներին՝ Կրասնոյարսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ։ Կազմել է Նորիլսկ (1939-1954) և Դուդինկա (երկուսն էլ՝ Միքայել Մազմանյանի հետ) քաղաքների գլխավոր հատակագծերը, տարբեր բնույթի նախագծերով Նորիլսկում կառուցել բնակելի տներ (1939), օդանավակայան (1946), կապի տուն (1946), Կրասնոյարսկում վերակառուցել Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը (1952-1953)։

1960 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարագետ, 1964-1972 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ։ Հեղինակ է Նոր Զեյթունի ուսանողական հանրակացարանների (1961-1964, Շմավոն Ազատյանի հետ), ՀՀ ԳԱՍ ՕՔԻ-ի (1963, Ստեփան Քյուրքչյանի հետ) համալիրների նախագծերի։

Քոչարի կառույցներին բնորոշ են լակոնիզմը, ճարտարապետական պարզ մտածողությունը, ծավալատարածական լուծումների գործառնական հիմնավորվածությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Кочар Геворг Барсегович(չաշխատող հղում)