Ուկրաինացիները Հայաստանում

Ուկրաինացիները Հայաստանում (ուկրաիներեն՝ Українці у Вірменії) հաստատվել են 19-րդ դարի կեսերին, երբ «Փոքր Ռուսիայից» Անդրկովկաս են փոխադրվել «կոզակներ»՝ Ռուսական կայսրության հարավային սահմանները ամրապնդելու համար։ Ուկրաինացիների մեծ մասը զբաղվում էր գյուղատնտեսությամբ։

1989 թ. տվյալներով ՀԽՍՀ-ում բնակվում էր 8,3 հզ ուկրաինացի[1], սակայն անկախությանը հաջորդող և տնտեսական ճգնաժամի տարիներին նրանց մեծ մասը հեռացել են։ 2001 թվականին Հայաստանում բնակվում էր 1,6 հզ ուկրաինացի[2]։ 2012 թ. պայմաններով Հայաստանում բնակվում է 2.000 ուկրաինացի[փա՞ստ]:

Կազմակերպություններ խմբագրել

  • Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիա (ուկրաիներեն՝ Федерація Українців Вірменії «УКРАЇНА»
  • «Ուկրաինա» բարեգործական հիմնադրամ
  • «Դնիպրո», «Ձվինոչոկ», «Վերբիչենկա», «Մալյատկո» երգչախմբեր և պարի խմբեր

Ծանոթագրություններ խմբագրել