Սեքվոյա
Սեքվոյա
Սեքվոյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Sequoioideae
Ցեղ Sequoia
Տեսակ Սեքվոյա (S. sempervirens)
Միջազգային անվանում
Sequoia sempervirens
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝

Սեքվոյա, Վիթխարածառ, ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է։ Հայտնի է 1 տեսակ՝ մշտադալար սեքվոյան։

Աճում է Կալիֆորնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում։ Առաջացնում է հսկայական անտառներ։ Եվրասիայում հայտնաբերված է բրածո վիճակում։ Հազվադեպ մշակվում է Սև ծովի մերձարևադարձային ափերին, Հայաստանում՝ Իջևանի դենդրարիումում։

Միատուն, հսկա ծառ է, բարձրությունը՝ մինչև 110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մ։ Բունն ուղիղ է՝ ծածկված մինչև 70 սմ հաստության կեղևի շերտով, սաղարթը նեղ կոնաձև է։ Ասեղնատերևները գծանշտարաձև են՝ երկկողմանի սանրաձև դասավորված։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Բնափայտն արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ։ Ինտենսիվ ծառահատումները սեքվոյայի անհետացման վտանգ են առաջացրել, և այն պաշտպանության տակ է վերցված։

Sequoia sempervirens

Ապրում է մինչև 2 հզ. տարի։ Հյուսիսային Ամերիկայի «Սեքվոյա» ազգային պարկում ծառերը 2500–3000 տարեկան են։ Նրանք կարող էին ավելի երկար ապրել, եթե արմատները դիմանային ծառի բնի ծանրությանը (քաշը հասնում է մինչև 1000 տ և ավելի), կամ չլինեին անտառային հրդեհներ ու սողանքներ։

Արտաքին հղումներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Трифонова В. И. Семейство таксодиевые (Taxodiaceae) // Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. Ал. А. Фёдоров. — М.։ Просвещение, 1978. — Т. 4. Мхи. Плауны. Хвощи. Папоротники. Голосеменные растения. Под ред. И. В. Грушвицкого и С. Г. Жилина. — С. 374—383. — 447 с. — 300 000 экз.
  • Preston, Richard. The Wild Trees։ A Story of Passion and Daring, Random House, 2007, ISBN 978-1-4000-6489-2.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքվոյա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեքվոյա» հոդվածին։