Բանասիրություն
Բանասիրություն, ֆիլոլոգիա (հին հունարեն՝ φιλολογία, «սեր բառի նկատմամբ»), հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է լեզվի և գրականության հետ կապված հարցեր։ Համապատասխանաբար, բանասիրությունը բաղկացած է երկու հիմնական բաժնից՝ լեզվաբանություն և գրականագիտություն, որոնք իրենց հերթին ունեն մի շարք ենթաբաժիններ[1]։
Բանասիրությունը գրավոր կամ բանավոր ավանդված տեքստերի, հիշատակարանների, տեքստաբանական հետազոտությունների (լեզվի, ոճի, տաղաչափական հատկությունների, բանագիտական, ազգագրական ու հնագիտական կողմերի ուսումնասիրության) ամբողջությունը ներկայացնող գիտություն է։ Տարբեր դարաշրջաններում նրա ոլորտը նեղացել կամ ընդլայնվել է։ Դասական արտահայտություն է ունեցել հին հնդիկների, հույների ու հռոմեացիների մոտ. էական զարգացում ունեցավ վերածնության շրջանում և նրանից հետո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, Երևան, «Լույս», 1972, էջ 46։
Աղբյուրներ
խմբագրել- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 271)։ |