Սամսոն Խաչատրյան (փետրվարի 2, 1960(1960-02-02) կամ փետրվարի 15, 1960(1960-02-15), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն (1979-1983), Եվրոպայի չեմպիոն (1985), 1986 թվականի «Բարի Կամքի խաղեր»-ի արծաթե մեդալակիր: ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1979): Մարզական կարիերայի ընթացքում տարբեր մակարդակներում անցկացրել է 202 մենամարտ, որոնցից 186-ում հաղթել է:

Սամսոն Խաչատրյան Boxing pictogram.svg
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 2, 1960(1960-02-02) (60 տարեկան) կամ փետրվարի 15, 1960(1960-02-15) (60 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

ԿենսագրությունԽմբագրել

Սամսոն Խաչատրյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 2-ին Կիրովականում (ներկայումս՝ Վանաձոր)։ Սկսել է զբաղվել բռնցքամարտով 14 տարեկանից՝ Սուրեն Միրզոյանի ղեկավարությամբ։ 1978 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ 1979-1983 թվականներին հաղթել է ԽՍՀՄ մեծահասակների առաջնություններում ամենաթեթև (1979, 1980, 1982) և թեթևագույն (1981, 1983) քաշային կարգերում: 1979 թվականից հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում։ 1980 թվականին մասնակցել է Մոսկվայի Օլիմպիական խաղերին, 1981 թվականին դարձել աշխարհի գավաթի եզրափակչի մասնակից: Հետագայում մի քանի տարի շարունակ, չնայած ԽՍՀՄ առաջնություններում բարձր արդյունքներին, ԽՍՀՄ հավաքականի մարզչական շտաբը թիմի կազմում չէր ընդգրկվում հիմնական միջազգային մրցումներում։ Միայն 1985 թվականին նրան հնարավորություն տրվեց հանդես գալ Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, և նա իր մարզական կարիերայում հասավ առավելագույն հաջողության՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 1986 թվականին մասնակցել է «Բարի Կամքի խաղեր»-ին և հասել եզրափակիչ։

1988 թվականին ղարաբաղյան հակամարտության սկսվելուց հետո ավարտել է մարզական կարիերան և ստեղծել կամավորական ջոկատ, որը մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածի պաշտպանությանը: 1990 թվականների վերջին և 2000 թվականների սկզբին աշխատել է Լոռու մարզի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում։

2007 թվականից զբաղվում է քաղաքական գործունեությամբ։ Անդամակցելով Հայ ազգային կոնգրեսին՝ ակտիվորեն մասնակցել է այդ ընդդիմադիր միավորման բողոքի ակցիաներին, ինչի կապակցությամբ հետապնդումների է ենթարկվել։ 2011 թվականի մարտին ձերբակալվել էր ՀԱԿ հանրահավաքներից մեկի ժամանակ ոստիկանության հետ ցուցարարների բախումների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելու մեղադրանքով։ Ինքը՝ Խաչատրյանը, հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել և պնդել է, որ միայն փորձել է քաղաքացիական հագուստով մարդկանցից պաշտպանել մի շարք կանանց։ Այնուամենայնիվ, դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել մեկ տարվա պայմանական ազատազրկման[1]։ 2011 թվականից մտնում է «Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհրդի մեջ[2]։

ԸնտանիքԽմբագրել

Արթուր Խաչատրյան (ծնվել է 1983 թվականին), եղբորորդին, հայ բռնցքամարտիկ, Հայաստանի կրկնակի չեմպիոն (2010, 2012), Եվրոպայի առաջնության մրցանակակիր՝ (2010) կիսածանր քաշային կարգում:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել