Բազումի լեռներ
Բազումի լեռներ, Բազումի լեռնաշղթա, Բեզոբդալ, Բզովդալ, Զամանալուի լեռնաշղթա, Պեսովդալ, լեռնաշղթա Հայաստանի հյուսիսային մասում։
Բազումի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Կազմված է | Գոգարանց լեռնաշղթա և Չքնաղի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2992 մետր |
Երկարություն | մոտ 90 կմ |
Մեծագույն գագաթ | Ուրասար |
Սկսվում է Խոնավ լեռների հարավային մասից՝ Քարախաչի լեռնանցքից և զուգահեռականի ուղղությամբ ձգվում դեպի արևմուտք՝ մինչև Գայլաձոր կիրճը, Ախուրյան գետի վերին հոսանքից մինչև Աղստև գետի միջին հոսանքը՝ շուրջ 90 կմ երկարությամբ, լայնություն 15—20 կմ։ Ամենաբարձր գագաթը Ուրասար լեռն է (2992 մ), միջին բարձրություն 2800 մ։
Բազումի լեռներ մեջ են մտնում Գոդարան և Չքնաղի լեռները, ամենաբարձր լեռնանցք Պուշկին (2038 մ), որի տակով անցնում է ավտոխճուղային թունելը՝ 1830 մ երկարությամբ։ Լեռնաշղթան մասնատված է Փամբակ, Վահագնի, Ձորագետ, Չքնաղ, Գարգառ գետերի ու գետակների խոր ձորերով։ Հարուստ է պղնձի, գրանիտի, կվարցիտի, քրոմիտի և տուֆի պաշարներով ու հանքային ջրերով։ Արևելյան լանջերին առկա են լայնատերև անտառներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 548 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 220)։ |