Հայաստանի հանրապետական կուսակցություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
Հայաստանի հանրապետական կուսակցություն, գործող ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում[1]։ Հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է[2]։ Այն իրեն համարում է Ազգային միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը։
Հայաստանի հանրապետական կուսակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Սերժ Սարգսյան |
Հիմնադիր | Աշոտ Նավասարդյան |
Հիմնադրված | 1990 |
Գաղափարախոսություն | ազգային պահպանողականություն, ազգայնականություն և Մեծ վրան |
Քաղաքական հայացք | աջական |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Կայք | hhk.am |
Republican Party of Armenia Վիքիպահեստում |
Ներկայում ՀՀԿ-ն ընդդիմադիր, աջ-կենտրոնամետ կուսակցություն է։
ՊատմությունԽմբագրել
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կուսակցության համագումարներըԽմբագրել
- ՀՀԿ 13-րդ հերթական համագումար - 10 մարտի 2012 թ.
- ՀՀԿ 12-րդ հերթական համագումար - 28 նոյեմբեր
- ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումար - 22 հուլիսի 2006 թ.
- ՀՀԿ 9-րդ հերթական համագումար - 17 դեկտեմբերի 2005 թ.
- ՀՀԿ 8-րդ հերթական համագումար - 12 հուլիսի 2003 թ.
- ՀՀԿ 7-րդ արտահերթ համագումար - 30 նոյեմբերի 2002 թ.
- ՀՀԿ 6-րդ հերթական համագումար - 09 հունիսի 2001 թ.
- ՀՀԿ 5-րդ հերթական համագումար - 29 հունվարի 1999 թ.
- ՀՀԿ 4-րդ հերթական համագումար - 20 դեկտեմբերի 1997 թ.
- ՀՀԿ 3-րդ արտահերթ համագումար - 22 հունիսի 1996 թ.
- ՀՀԿ 2-րդ հերթական համագումար - 02 դեկտեմբերի 1995 թ.
- ՀՀԿ համաժողով - 14 ապրիլի 1995 թ.
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններինԽմբագրել
2018Խմբագրել
Հանրապետական կուսակցությունը մասնակցում է Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Կուսակցության կարգախոսն է «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»[3]։ Կուսակցությունից և ընտրապայքարից անսպասելի դուրս է գալիս Հերմինե Նաղդալյանը։ ՀՀԿ-ից անսպասելի դուրս է գալիս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ- ից դուրս է գալիս գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն առաջին անգամ պատմության մեջ չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։