Աքիս
Աքիս | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Mustela nivalis | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Աքիս (լատ.՝ Mustela nivalis), ձմուկ, կզաքիսների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է բոլոր մարզերում։ Հիմնականում ապրելու տեղ չունի։ Բազմացման շրջանում զբաղեցնում է ծառերի փչակները, քարակույտերի ճեղքերը կամ այլ կենդանիների հին բները։ Հայաստանում գիշատիչ կենդանիներից ամենափոքրն է։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմինը բարակ է, երկարությունը՝ 13-28 սմ, պոչինը՝ 1, 3-4 սմ, կենդանի զանգվածը՝ 40-100 գ՚. Դունչը, ոտքերը և պոչը կարճ են։ Ականջները կլորավուն են՝ ծածկված կարճ մազերով։ Ունի սուր ճանկեր։ Մորթին խիտ ու կարճ մազերով է, ամռանը՝ մուգ դարչնագույն, ձմռանը՝ հիմնականում սպիտակ (ոմանց մոտ սպիտակ գույնը նկատվում է միայն մարմնի կողքերին)։
ՍննդառությունԽմբագրել
Բացարձակ մսակեր է, սնվում է առավելապես մանր կրծողներով, որսում է նաև հավեր և այլ թռչուններ (գերադասում է որսված կենդանու ուղեղը և թարմ միսը)։
Բազմացում և զարգացումԽմբագրել
Ունենում է 3-9 (երբեմն՝ 12) ձագ։
Տնտեսական նշանակությունԽմբագրել
Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։ |