Միջին մասնագիտական կրթություն (ՄՄԿ)

Միջին մասնագիտական կրթություն (ՄՄԿ) , կրթության միջին մակարդակ, Մասնագիտական կրթություն.

Միջին մասնագիտական կրթություն ՀՀԽմբագրել

Կրթական հաստատություններ ՄՄՀԽմբագրել

Խորհրդային տարիներին գոյություն ուներ միջին մասնագիտական կրթություն, որը հնարավոր էր ստանալ տեխնիկումներում, ինչպես նաև որոշ ուսումնարաններում (օրինակ՝ բժշկական ուսումնարան, մանկավարժական ուսումնարան, անասնաբուժական ուսումնարան, իրավաբանական ուսումնարան)։ Պետք չէ շփոթել մասնագիտական ուսումնարանը մասնագիտական-տեխնիկական (արհեստագործական) ուսումնարանի հետ , որտեղ ստանում են նախնական մասնագիտական կրթություն։

Հետ խորհրդային տարիներին տեխնիկումների մի մասը վերանվանվեցին քոլեջների։ Այսօր միջին մասնագիտական կրթություն կարելի է ստանալ տեխնիկումներում և քոլեջներում (միջին մասնագիտական կրթական հաստատություններ)։ Դրանք իրենց հերթին կարող են լինել ինչպես առանձին կրթական հաստատություններ, այնպես էլ որպես ԲՈւՀ-երի բաղկացուցիչ մաս։ Տերմինների տարբերությունները որոշված են համաձայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշման [1]։

Հաստատված են միջին մասնագիտական կրթության հաստատությունների հետևյալ տեսակները

ա) տեխնիկում ՝ միջին մասնագիտական կրթական հաստատություն, որն իրականացնում է հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության հիմքի վրա ,

բ) քոլեջ ՝ միջին մասնագիտական կրթական հաստատություն, որն իրականացնում է հիմնական մասնագիտական կրթական ծրագիրը միջին մասնագիտական կրթության հիմքի վրա և խորացված ուսուցմամբ միջին մասնագիտական կրթության ծրագիրը։

Այլ խոսքով, տեխնիկումները և քոլեջները ուսուցանում են մասնագիտություններ, երբ միջին մասնագիտական կրթություն կարելի է ստանալ 3 տարում ( որոշ մասնագիտությունների համար 2 տարում )։ Ընդ որում քոլեջում պարտադիր է նաև խորացված կրթության ծրագրի ուսուցանումը։

Իրավակազմակերպչական տեսանկյունից միջին մասնագիտական կրթության ոլորտում գործում են ՝

  • Պետական միջին մասնագիտական կրթական հաստատություն (ՊԿՀ ՄՄԿ),
  • Մասնավոր միջին մասնագիտական կրթական հաստատություն (ՄԿՀ ՄՄԿ)
  • Ինքնավար ոչ առևտրական միջին մասնագիտական կրթական հաստատություն (ԻՈԿ ՄՄԿ)

Ընդունելությունը միջին մասնագիտական կրթական հաստատություններԽմբագրել

Միջին մասնագիտական կրթական հաստատություն ընդունելությունը իրականացվում է հիմնական կրթության բազայի վրա (9-րդ դասարան), ինչպես նաև ավագ դպրոցի բազայի վրա (12-րդ դասարան)։ Այսօր միջին մասնագիտական կրթական հաստատությունների ավարտողները ունեն պարտադիր ավագ դպրոցի վերջնական կրթական բազան։ Միջին մասնագիտական կրթական հաստատությունների արական սեռի ուսանողները ունեն տարկետման իրավունք՝ համաձայն [2]։

Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատվում են համաձայն [3]։

ՄՄԿ առանձնահատկությունները նախնական մասնագիտական կրթության համեմատությամբԽմբագրել

Նախնական մասնագիտական կրթության և ՄՄԿ հաստատությունները միավորվում և իրականացնում են երկէտապ նախապատրաստություն ըստ նախնական և միջին մասնագիտական կրթության ծրագրի։ Ըստ միջին մասնագիտական կրթության հաստատությունների մասին տիպային դրույթի միջին մասնագիտական կրթության հաստատությունները անվանվոմ են նաև ՄՄԿՀ (Միջին մասնագիտական կրթական հաստատություն)։

  1. Միջին մասնագիտական կրթությունը նպատակ ունի պատրաստել մասնագետներ միջին օղակի համար, բավարարել կրթության ընդլայնման և խորացման անձնական պահանջմունքները հիմնական, միջին և նախնական մասնագիտական կրթական բազայի հիման վրա։
  2. Այն անձիք, որոնք ունեն համապատասխան բնագավառի նախնական մասնագիտական կրթություն, ստանում են միջին մասնագիտական կրթություն կրճատված ծրագրով։
  3. Միջին մասնագիտական կրթություն կարելի է ստանալ միջին մասնագիտական կրթության հատուկ հաստատություններում կամ էլ բարյրագույն ուսումնական հաստտությունների առաջին աստիճանում։
  4. Միջին մասնագիտական կրթության հաստատությունները կարող են իրականացնել նախնական մասնագիտական կրթության կրթական ծրագիր համապատասխան արտոնագրի առկայության դեպքում։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՀՀ ԿԳՆ«Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշում 20 հունիսի 2002 թվականի N 1009-Ն»։ edu.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 
  2. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն«Հայաստանի Հանրապետության պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը» հաստատելու մասին»։ http://www.irtek.am։ Վերցված է 2018-06-26 
  3. «ՀՀ ԿԳՆ Նախնական մասնագիտական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Կառավարության 2000 թ. մայիսի 18-ի 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Կառավարության որոշում /12 հունվարի 2006 թվականի N 73-Ն/»։ edu.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-26 

Արտաքին հղումներԽմբագրել