Արտավազդ Փելեշյան
Արտավազդ (Արթուր) Աշոտի Փելեշյան (փետրվարի 22, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղարվեստական եւ վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1938 (82 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1967) |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան |
Պարգևներ | Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, Պատվո շքանշան, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ վարչապետի հուշամեդալ, ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան |
IMDb | ID ID 0670784 |
artavazdpelechian.it |
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2004), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1996), Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1985), Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ֆրանսիայի SCAM-ի անդամ (1991)։
ԿենսագրությունԽմբագրել
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում, այժմ՝Գյումրի։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի սցենարով Միքայել Վարդանովը բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը։ Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։
Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը կամ դիստանցիայի տեսությունը» աշխատությունը, մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ է ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն[1]:
Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «Դիստանցիոն մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։
Նրա գործունեության մասին հրատարակվել են գրքեր Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Չեխիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում, եւ Հարավային Կորեայում։ 2017 թվականին Ֆրանսիայում հրատարակվել է «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» գիրքը։ Փելեշյանի մասին ֆիլմեր են ստեղծվել Հոլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում եւ Ֆրանսիայում։ 2011 թվականին իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն նկարահանել է «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված մեծ ռեժիսորին։
Արտավազդ Փելեշյանը ռեժիսուրայի արվեստի մասին դասավանդել է բազմաթիվ համալսարաններում եւ կինոդպրոցներում՝
- ԽՍՀՄ Հեռուստատեսության եւ ռադիոյի հեռարձակումների աշխատողների որակավորման ինստիտուտում, ԽՍՀՄ Պետական կինոյի ինստիտուտում (Մոսկվա)՝ սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասարաններում,
- ՖԱՄՈՒ (Պրահա) կինոակադեմիայում, ՖԵՄԻՍ (Փարիզ), կինոյի համալսարան (Մեխիկո)
Համարվում է պատվավոր դոկտոր եւ պրոֆեսոր երկու պետական բուհերում՝
- Երեւանի Թատրոնի եւ Կինոյի Պետական Ինստիտուտ
- Հայ-Ռուսական Համալսարան
Աշխատել է Բելառուսֆիլում, Հայֆիլմում, Գորկու անվան ստուդիայում, Մոսֆիլմում, Մոսկվայի գիտական ֆիլմերի կենտրոնում։ Փարիզում աշխատել է ֆիլմերի վրա Fondation Cartie-ի համար եւ Կարլսրուհեում (Գերմանիա) ZTKM-ի համար։
2015 թվականին Ֆրանսիայի Լեոն քաղաքի Լյումիեր եղբայրների թանգարանում բացվել է պատվոտախտակ՝ «Արտավազդ Փելեշյան»։
ԳրքերԽմբագրել
- «Իմ կինոն» — ռուսերեն լեզվով, հրատարակված է Հայաստանում (1988)
- «Դիստանցիոն մոնտաժ եւ Արտավազդ Փելեշյանի կինոն» — իտալերեն, հրատարակված է Իտալիայում (1989)
- «Արտավազդ Փելեշյան. ՄԵՐ ԴԱՐԸ» — գերմաներեն եւ անգլերեն, հրատարակված է Ավստրիայում եւ Գերմանիայում (2004)
- «Դիստանցիոն մոնտաժ եւ հեռավորության տեսություն» — իսպաներեն եւ անգլերեն, հրատարակված է Մեքսիկայում (2011)
- «Նյութը եւ Տիեզերքը — Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը» — իսպաներեն եւ ֆրանսերեն, հրատարակված է Կոլումբիայում եւ Ֆրանսիայում (2011)
- «Արտավազդ Փելեշյանի դիստանցիոն մոնտաժը» — չեխերեն, հրատարակված է Չեխիայում (2016)
- «Տպավորությունների ժամանակը» —ռուսերեն (երկու հատոր), հրատարակված է Հայաստանում։ Իր նախագծերի եւ տեսությունների հետ մեկտեղ, համաշխարհային մամուլի ամփոփումը իր ֆիլմերի եւ ստեղծագործությունների մասին (2016)
- «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» — ֆրանսերեն, հրատարակված է Ֆրանսիայում (2017)
- «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» — ռուսերեն, հրատարակված է Հայաստանում (2017)
- «Իմ տիեզերքն ու դաշտի միասնական տեսությունը» — անգլերեն, հրատարակված է Հայաստանում (2018)
Մրցանակներ և պարգևներԽմբագրել
- Օբերհաուզում կայացած Լիամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գրան պրի «Մենք» ֆիլմի համար (1970)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
- Սերգեյ Ռադոնեժսկու 3 աստիճանի շքանշան`«Աստված Ռուսաստանում» ֆիլմի համար: Շքանշանը հանձնել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք սրբազան Պիմենը (1984)
- ՀԽՍՀ պետական մրցանակ «Մեր դարը» ֆիլմի համար (1985)
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին մրցանակ՝ «Իմ կինոն» գրքում ներառված տեսական և գրական աշխատանքների համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիական մտքի զարգացման յուրահատուկ ստեղծագործական փորձն արտացոլելու համար (1987)
- ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (07.06.1996)
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996)
- SCAM գրան պրի համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (Ֆրանսիա, 2000)
- Ռուսական ազգային «Դափնի» մրցանակ՝ ոչ խաղարկային ֆիլմերի եւ հեռուստատեսության ոլորտում (2003)
- ՀՀ ժողովրդական արտիստ (2004)
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2006)
- ԱՊՀ երկրների միջպետական «Համագործակցության աստղեր» մրցանակ՝ գիտության եւ արվեստի բնագավառում եղած ձեռքբերումներում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակը հանձնեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Իվանովնա Մատվիենկոն (2012)
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2012)
- «Եղիցի Լույս» մրցանակ։ Մրցանակը հանձնեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ (2013)
- Գյումրու պատվավոր քաղաքացի (2013)[2]
- Յոգլովոյում (Չեխիա) կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2015)
- Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[3]
- Պատվո շքանշան (16.02.2018)[4]
ՖիլմագրությունԽմբագրել
ՌեժիսորԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2019 | Բնություն[5][6][7] |
1993 | Կյանք |
1992 | Վերջը |
1984 | Աստված Ռուսաստանում |
1982 | Մեր դարը |
1975 | Տարվա եղանակները |
1972 | Աստղային պահ |
1970 | Բնիկներ |
1969 | Մենք |
1968 | Երազանք |
1967 | Սկիզբը |
1966 | Մարդկանց երկիրը |
1964 | Լեռնային պարեկ |
ՍցենարիստԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1971 | Աշնանային հովվերգություն (ռեժիսոր Միքայել Վարդանով) |
1975 | Տարվա եղանակները |
Դերերը կինոյումԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1969 | Մենք ենք մեր սարերը | Ռևազ |
2011 | Փելեշյանի լռությունը | Արտավազդ Փելեշյան |
Մեջբերումներ Արտավազդ ՓելեշյանիցԽմբագրել
Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան։ |
Մեջբերումներ Արտավազդ Փելեշյանի մասինԽմբագրել
Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է։ Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Դժվար է ասել, որն է ամենալավը…Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա` գնդակերպ շանթեր։ - Գոդֆրի Ռեջիո
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արտավազդ Փելեշյանի մասին kino-teatr.ru կայքում
- ↑ «Գյումրու պատվավոր քաղաքացիները»։ www.gyumricity.am։ Վերցված է 2019-01-06
- ↑ «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-10-16
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-02-24
- ↑ https://artreview.com/artavazd-pelechian-visionary-cinema-nature-seasons/ Art Review Magazine
- ↑ https://www.parajanov.com/peleshian Parajanov-Vartanov Institute
- ↑ Վերսկսվում է Արտավազդ Փելեշյանի էկրանային ստեղծագործական կյանքը․ Համաշխարհային պրեմիերա՝ Փարիզում
- ↑ Ա.Փելեշյան.«Իմ ֆիլմերը երկար կապրեն, որովհետև նրանք լի են սխալներով»
ԳրականությունԽմբագրել
- Վարդանով, Մ. "Արտավազդ Փելեշյան" Գարուն ամսագիր, 1971
- Our century/ Gerald Matt, ed. Bielefeld։ Kerber; New York։ Distributed Art Publishers, 2004 (на нем.яз. - 2004)
- Ямпольский М. "Схема и стихия. О фильмах Артура Пелешяна"// Ямпольский М. Язык - тело - случай։ Кинематограф и поиски смысла. М.։ НЛО, 2004, с.100-109.
- Аронсон О. Артавазд Пелешян. Мгновение человечества
- «Возможно, вы… одна из букв киноалфавита». Артавазд Пелешян в беседе с Александром Сокуровым и Гансом-Йоахимом Шлегелем // Киноведческие записки, №. 49. М., 2000. С. 185—192
- Артавазд Пелешян: «Я монтажом уничтожаю монтаж…». Мастер-класс во ВГИКе, октябрь 2005 г. // Киноведческие записки, № 78. М., 2006. С. 96—101
- «Довавилонский язык» Беседа Артавазда Пелешяна и Жана-Люка Годара, 1992 г. // Киноведческие записки, № 78, 2006
- «Изобретение Пелешяна» Жан-Мишель Фродон (Le Monde, Jeudi, 2 avril 1992, pp. 27-28) // Киноведческие записки, № 78, 2006
- «Внутренняя вселенная» Алексей Артамонов // Сеанс, 11 июля 2013
- Carmen Gray. "The Visionary Cinema of Artavazd Pelechian" Art Review Magazine 2020
Արտաքին հղումներԽմբագրել
- Parajanov.com - Արտավազդ Փելեշյան (անգլ.)
- IDFA - International Documentary Film Festival Amsterdam (անգլ.)
- Մարկո Մյուլերը Փարաջանովի, Վարդանովի, Փելեշյանի մասին
- Энциклопедии Кругосвет (ռուս.)
- Энциклопедия отечественного кино Archived 2007-05-29 at the Wayback Machine. (ռուս.)
- Фильм об Артавазде Пелешяне (ռուս.)
- 2020 Art Review Magazine Փելեշյանի, Վարդանովի, Փարաջանովի մասին