Բազումի լեռներ
Բազումի լեռներ, Բազումի լեռնաշղթա, Բեզոբդալ, Բզովդալ, Զամանալուի լեռնաշղթա, Պեսովդալ, լեռնաշղթա Հայաստանի հյուսիսսային մասում։
Բազումի լեռներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Կազմված է | Գոգարանց լեռներ և Չքնաղի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2992 մետր |
Երկարություն | 90 կիլոմետր |
Մեծագույն գագաթ | Ուրասար |
Սկսվում է Խոնավ լեռների հարավային մասից՝ Քարախաչի լեռնանցքից և զուգահեռականի ռւղղությամբ ձդվում դեպի արևմուտք՝ մինշև Գայլաձոր կիրճը, Ախուրյան գետի վերին հոսաեքից մինչև Աղստև գետի միջին հոսանքը՝ շուրջ 90 կմ երկարությամբ, լայնություն 15—20 կմ։ Ամենաբարձր գագաթը Ուրասար լեռն է (2992 մ), միջին բարձրություն 2800 մ։
Բազումի լեռներ մեջ են մտնում Գոդարան և Չքնաղի լեռները, ամենաբարձր լեռնանցք Պուշկին (2038 մ), որի տակով անցնում է խճուղային թռւնելը՝ 1830 մ երկարությամբ։ Լեռնաշղթան մասնատված է Փամբակ, Վահագնի, Ձորագետ, Չքնաղ, Գարգառ գեաերի ու գեաակների խոր ձորերով։ Հարուստ է պղնձի, գրանիտի, կվարցիտի, քրոմիտի և տուֆի պաշարներով ու հանքային ջրերով։ Արևելյան լանջերին առկա են լայնատերև անտառներ[1][2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 548 — 992 էջ։