Շահրիկներ (լատին․՝ Silvidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 400, Հայաստանում՝ 27 տեսակ՝ գեղգեղիկներ, եղեգնաթռչնակներ, մորեհավեր, այգու շահրիկ, երգող շահրիկ, մորու շահրիկ, ճուռականման շահրիկ, սևագլուխ շահրիկ, սպիտակաբեղ շահրիկ և այլն։ Որոշ տեսակների (սովորական, գետային, սոխականման ճռիկահավեր և այլն) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Հիմնականում չվող, անտառաբնակ ու թփուտաբնակ թռչուններ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|