Գորշ գայլ
Գայլ, գորշ գայլ կամ մոխրագույն գայլ (լատին․՝ Canis lupus), շնազգիների ամենախոշոր և ամենահայտնի ներկայացուցիչն է, որը հիմնականում բնակվում է Եվրասիայի որոշ տարածքներում և Հյուսիսային Ամերիկայում։ Անհիշելի ժամանակներից գայլը բնակվել է մարդու կողքին, նույն պայմաններում։ Մարդու պես միշտ նույն որսն է արել, եղել է մարդու մրցակիցը։ Ընտելացնելով գայլին մարդը ստեղծել է շանը։ Շնազգիների հիմնական ներկայացուցիչներից են գայլերը, աղվեսները, դաշտագայլերը և 4 տեսակի շնագայլերը։
Գայլ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Canis lupus | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
Ջրային մակերես Տարածվածություն Նախկին տարածվածություն | ||||||||||||||||
|
Գայլի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ[1]։ Ապրում է անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Հիմնականում մոխրագույն է, տունդրային գայլը ավելի բաց գույնի է, ձմռանը գրեթե սպիտակ, անտառայինը՝ մուգ, անապատայինը՝ գորշ շիկակարմիր։ Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Հղիությունը տևում է 62-65 օր, ունենում են 3-13 ձագ։ Սկզբում կերակրում են կաթով, ստամոքսից ետ բերած ծամած մսով, ավելի ուշ՝ որսով։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, լեռնային վայրերում՝ քարանձավներում։ Կյանքի տևողությունը 15-20 տարի է։ Գայլերը գրավում են որոշակի տարածք (30-60 կմ), նշանում այն և ոհմակով բնակվում այնտեղ։ Գայլերը իրենց ներկայությունը արտահայտում են ոռնոցի միջոցով։ Ոռնոցը հանդիսանում է հաղորդակցության միջոց ոհմակի անդամների միջև։ Գայլերն ավելի ակտիվ են գիշերը։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։ Գիտնականները տարբերակել են գայլի ավելի քան 9 դեմքի արտահայտություն՝ զայրույթ, կատաղություն, հնազանդություն, բարություն, ուրախություն, զգոնություն, սպառնալիքների արտահայտություն, հանգստություն և վախ[2]։ Գայլի ատամները նրա կարևոր յուրահատկություններից է։ Վերին ծնոտում ունի 6 կտրիչ, 2 ժանիք, 2 մոլյար, 8 նախամոլյար։ Ներքևի ծնոտում 2 մոլյար ավել։ Գայլի ատամները ի վիճակի են դիմակայել ավելի քան 10 մեգապասկալ ճնշմանը։ Ատամները նրա հիմնական զենքն է և պաշտպանության միջոցը։
Գայլի պոչը բավական երկար է, հաստ և ի տարբերություն շան պոչի միշտ կախված է ներքև։ Գայլի պոչը հանդիսանում է նրա արտահայտչական «լեզուն»[3]։ Պոչի դիրքից կարելի է որոշել նրա տրամադրությունը։ Ըստ համապատասխան միջավայրի գայլը փոխում է իր գույնը։
Հայաստանում գորշ գայլերը ընդգրկված են Կարմիր գրքում։ Հարավային կիսագնդում կա գայլի համաստեղություն։
Հայաստանում տարածված են Գորշ գայլի երկու ենթատեսակներ.
Կովկասյան գայլ (Canis lupus cubanensis) Այն խոշորամարմին է, ունի մուգ մորթի, հարմարված է լեռնային շրջաններին։
Դաշտային գայլ (Canis lupus campestris)
Համեմատաբար փոքր է, մորթու գույնը՝ ավելի բաց։
Ընդ որում որոշ գիտական աղբյուրներում նշվում է, որ Կովկասյան գայլը կարող է լինել ոչ թե առանձին ենթատեսակ, այլ Դաշտային գայլի էկոմորֆը։ Այնուամենայնիվ Հայաստանում տարածված է հատկապես Կովկասյան գայլը՝ խոշոր ու ամրակազմ։
Հարկ է նշել, որ Դաշտային գայլը (որոշ աղբյուրներում՝ Կասպիական գայլ) որպես ենթատեսակ առանձնացվել է Արեւմուտքի կենդանաբանների կողմից, եւ չի ընդունվում ռուսական (սովետական) գիտության շրջանակներում։
Տեսակները
խմբագրելԳայլերը բաժանվում են մի քանի հիմնական տեսակի՝
- Գորշ գայլ
- Բաշավոր գայլ
- Շիկահեր գայլ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մոխրագուն գայլ, Հայկական սովետական հանրագիտարան, 1976 թ.:
- ↑ Волчий лес - Виды волков
- ↑ «Волки - Фолклендский волк». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ գայլ» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ գայլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորշ գայլ» հոդվածին։ |