Լոռու մարզպետարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի Լոռու մարզում պետական կառավարումը իրականացվում է Հայաստանի Լոռու մարզպետի կողմից, մարզպետարանի միջոցով, իրագործում է Հայաստանի կառավարության տարածքային քաղաքականությունը և համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը։
Հայաստանի Լոռու մարզպետարանի կառուցվածքը խմբագրել
Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից։ Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (6 վարչություններ, 6 բաժիններ և քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները։ Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ։
Հայաստանի Լոռու մարզպետարանի հաստիքները խմբագրել
Մարզպետարանն ունի 145 հաստիքներ, որոնցից՝ 128-ը քաղաքացիական ծառայողներ, 7-ը մարզպետի աշխատակազմ և 10-ը տեխնիկական աշխատողներ։ Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։
Ղեկավարությունը խմբագրել
Մարզպետ՝
- Արամ Խաչատրյան
Տեղակալ՝ Գոռ Ասրյան
Հայաստանի Լոռու մարզի մարզպետները խմբագրել
- Հովհաննես Մատինյան 1996-1997 թվականներ
- Վիգեն Խաչատրյան 1997-1997 թվականներ
- Ստեփան Այվազյան 1997-1998 թվականներ
- Հենրիկ Քոչինյան 1998-2006 թվականներ
- Արամ Քոչարյան 2006-2011 թվականներ
- Արթուր Նալբանդյան 2011-2018 թվականներ։
- Հրանտ Մարգարյան 2018-2018 թվականներ