Մայմեխ

լեռ Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին (Փամբակի լեռնաշղթա)

Մայմեխ, Ձիթանից սար, Ձիթհանից սար, Մայմախ, Մայմեխ գլխավոր, Մեյմեխ, լեռնագագաթ Հայաստանի Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին՝ Փամբակի լեռնաշղթայում՝ Վանաձոր քաղաքից հարավ։ Բարձրությունը 3094մ է։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից, գերակշռող են ներժայթուքները։ Կան ժայռային մերկացումներ։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է[1][2]։

Մայմեխ
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ և Կոտայքի մարզ
ԼեռնաշղթաՓամբակի լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից3094 մետր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 76 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 675 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։