Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան

Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան, թանգարան Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎանաձոր
ՀասցեԿարեն Դեմիրճյանի 23/1, Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան
Հիմնադրվել է1938
ՏնօրենՆաիրա Առաքելյան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1938 թվականին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարկի տակ[1], այնուհետև տեղափոխվել է շենքից շենք՝ Վանաձորի թիվ 1 մշակույթի տուն, հին ծննդատան շենքի երկրորդ հարկ, Ալ. Թաիրովի կառուցած «Հայաստան» առողջարանի 4-րդ մասնաշենք, երաժշտական դպրոց։ 1988 թ. երկրաշարժի պատճառով թանգարանը կորցրել է իր շենքը։ Ավերված շենքից փրկվել է թանգարանի արժեքավոր հավաքածուն։ Թանգարանը գործունեությունը շարունակել է Վանաձորի Ռուսական եկեղեցու հարևանությամբ տեղադրված տնակներում[2]։ 2012 թվականից թանգարանը տեղափոխվեց նոր շենք[3]։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանի հնագիտության, ազգագրության և նորագույն պատմության բաժիններում պահվում են ավելի քան 34165 թանգարանային առարկա։

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը համարվում է Լոռու մարզի միակ մշակութային օջախը, որը ոչ միայն ամուր կապ է պահպանում մշակութային աշխարհի հետ, այլև ներկայացնում է հայ ժողովրդի դարերի ընթացքում կուտակած հարուստ նյութական ժառանգությունը։ Թանգարանում ներկայացված են Լոռվա վարպետների ստեղծած ձեռագործերը, կարպետներ ու գորգեր, արծաթյա գոտիներ ու զարդեր, զենքերի տեսակներ։ Թանգարանում հնի հետ կողք-կողքի ներկայացվում է Լոռվա ներկան, մեր օրերի մարդկանց ստեղծածը։ Թանգարանում մ. թ. ա 3-րդ հազարամյակից կարելի է անցնում կատարել մեր օրեր և հակառակը։

Թանգարանը հարուստ է հնագիտական և ազգագրական եզակի նմուշներով, որոնցից են հնագիտական կավանոթները, ստեփանավանցի վարպետ Գալուստ Չալաբյանի փայտե կոմպոզիցիաները և Վանի ոսկերիչ Մկրտիչ Ղազարյանի ձեռքի աշխատանքները։

Շաքարաման

խմբագրել

Շաքարաման գնդաձև է, շուրթից ցած ռելիեֆ տերևաձև զարդանախշով, հատակը հարթ է, կլոր, հատակից դեպի իրան բարձրանում է ռելիեֆ ուղղահայաց զարդանախշ։ Շաքարամանն ունի երկու բռնակ։ Կափարիչը կլոր է, որի վրա ալիքաձև ռելիեֆ զարդանախշ է, որի կենտրոնում վեր է բարձրանում ծաղկի կոկոնի ձևով պատրաստված բռնակը։ Պատրաստված է Վանում 19-րդ դարի 2-րդ կեսին, ոսկերիչ Մկրտիչ Ղազարյանի կողմից։

Արծաթյա գոտի

խմբագրել

Գոտի արծաթ, ոսկեջրած, հարուստ բուսական և երկրաչափական զարդանախշերով։ Զարդանախշումը կատարված է ֆիլիգրան ձևով։ Յուրաքանչյուր սալիկի վրա արված է ծաղկագմբեթ, որոնց հագցված են կիսաթանկարժեք կարմիր քարեր (14 տարբեր մեծության քար) ։ Ճարմանդը ծաղկի թերթիկի տեսք ունի, ամրացվում է գմբեթավոր քորոցով, որը ճարմանդին է ամրացված արծաթե շղթայիկով։

Վազա սև գույնի

խմբագրել

Վազա սև գույնի լավ փայլեցրած, շրթներին ունի երեք հատ անցքներով ելուստներ կափարիչի համար, բերված է Գեղարոտից 1955 թվականի պեղումներից։ Ք. ա. 11-9-րդ դար։

Ձայնասփյուռի տեսքով փոքր սարք

խմբագրել

Ձայնասփյուռի տեսքով փոքր սարք, տակից անցքով, էնեոլիթյան, երկրաչափական և պարուրաձև զարդերով։ Հայտնաբերվել է Կիրովականում, 8-րդ դպրոցի բակում, պատահաբար։ Ք.ա 3-րդ հազարամյակ։

Սափոր (հիդրիա)

խմբագրել

Սափոր (հիդրիա), գունազարդ, սև զարդանախշումով, որը կապվում է հնագույն մարդու եռաստիճան գաղափարի հետ։ Ք.ա. 21-19-րդ դարեր, Կիրովական, Դիմաց թաղամաս։

Միջոցառումներ

խմբագրել

Թանգարանում կազմակերպվում են թեմատիկ ցուցադրություններ, միջոցառումներ, գիտահավաքչական և գիտահետազոտական աշխատանքներ։

Թանգարանը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյանի 23/1 հասցեում։

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել