Նոր-Այր
Այս հոդվածը արձակագրի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Նորայր (այլ կիրառումներ)։
Նոր-Այր (Նորայր Ալեքսանդրի Հարությունյան, սեպտեմբերի 18, 1912, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1981, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։
Նոր-Այր Նորայր Ալեքսանդրի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1912 |
Ծննդավայր | Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 26, 1981 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և լրագրող |
Ազգություն | հայ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գրական անունը Խմբագրել
Սկզբում գրական անուն է ընտրել պապի ազգանունը՝ Հովնանյան, և գրվել Նորայր Հովնանյան։ Այդպես է ստորագրել իր առաջին գիրքը՝ «Ճարտարապետուհին»։ 1932 թվականին Եղիշե Չարենցը մի կողմ է թողնում նրա ազգանունը և կնքում նրան Նոր-Այր անունով։
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Լենինականի մանկատանը, երկրորդ կարգի դպրոցն ավարտել է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) քաղաքում։ 1931 թվականին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր մամուլի աշխատողների դասընթացը։ Աշխատել է Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) «Սոցարշավ» շրջանային թերթում որպես խմբագրի տեղակալ։ Եղել է Եղեգնաձորի Ազիզբեկովի միջշրջանային «Կոլտնտեսական», Արտաշատի «Բոլշևիկյան կոլխոզ» թերթերի խմբագիր։ Աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ, ապա մամուլի, գրականության և արվեստի սեկտորի վարիչ, հետագայում վարել է գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրենի պաշտոնը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ Ծանր վիրավորվել է Կրակովում, բուժվել Մոսկվայում և Բաքվում։ 1957-1974 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։
Առաջին անգամ տպագրվել է 1928 թվականին, Լենինականի «Բանվոր» թերթում։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Արամ» (Մոսկվա, 1970), «Անմահություն», «Իմ ծաղկած այգի», վրացերեն՝ «Լորենու տակ» (Թբիլիսի, 1962) գրքերը։ Մահացել է Կիրովականում[1]։
Նոր-Այրի երկերի մատենագիտություն Խմբագրել
Գրքեր Խմբագրել
- Ճարտարապետուհին, Երևան, Պետհրատ, 1932, 68 էջ։
- Փրկության փարոս, Երևան, Պետհրատ, 1938, 143 էջ։
- Հյուրանոցի աղջիկը, Երևան, Հայպետհրատ, 1946, 164 էջ։
- Ոլորտներում, Երևան, Հայպետհրատ, 1947, 587 էջ։
- Նովելներ և վիպակներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 240 էջ։
- Լույսեր, Երևան, Հայպետհրատ, 1950, 436 էջ[2]։
- Անտառի երգը, Երևան, Հայպետհրատ, 1959, 264 էջ։
- Մեծ պարնի, Երևան, Հայպետհրատ, 1961, 74 էջ։
- Լոռվա աստղեր, Երևան, Հայպետհրատ, 1962, 475 էջ։
- Նվիրական սրտեր, Երևան, «Հայաստան», 1965, 475 էջ։
- Անապատի առավոտը, Երևան, «Հայաստան», 1968, 606 էջ։
- Արամ, Երևան, «Հայաստան», 1970, 587 էջ։
- Պատմություն գրված քարի վրա, Երևան, «Սովետական գրող», 1978, 314 էջ[3]։
- ... Վերջ։ Սկսվում է ...: Բանաստեղծություններ, Պարույր Սևակ, 2002, 102 էջ[4]։
Մամուլ Խմբագրել
- Փախստականը։ «Գրական թերթ», 1969, № 6:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 414
- ↑ Նոր-Այր (1950)։ Լույսեր: վեպ (հայերեն)։ Հայպետհրատ
- ↑ Nor-Ayr (1978)։ Պատմություն գրված քարի վրաa (հայերեն)։ «Սովետական գրող» հրատարակչություն
- ↑ Նոր-Այր (2002)։ ... Վերջ ։ Սկսվում է ...: Բանաստեղծություններ (հայերեն)։ Պարույր Սեւակ։ ISBN 9789993093367