Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրոզիա (այլ կիրառումներ)

Էրոզիան հողմահարման ժամանակ ապարների քայքայումն է՝ վերածվելով փուխր նյութի կամ հանքաքարերի լուծույթի։ Էրոզիա են կոչվում բոլոր այն ուղիները, որոնցով լուծված նյութը կամ փուխր ապարի մասերն իրենց գտնվելու նախնական վայրից տարվում են այլ վայրեր՝ սովորաբար ծանրության ուժի ազդեցությամբ։ Ապարի կտորներր տեղաշարժվում են ջրի, սառցադաշտի կամ քամու միջոցով։ Տեղաշարժված ապարների քանակությունր կախված է ջրի հոսանքի արագությունից, այդ պատճառով արագընթաց հորդ գետերը էրոզիայի են ենթարկում հսկայական տարածքներ։ Էրոզիայի ենթարկված և տեղաշարժված ապարների կտորները տեսակավորվում են ըստ իրենց չափի և բնույթի։ Լուծված քիմիական տարրերը հասնում են ծով, որի հետևանքով ջուրն էլ ավելի է աղիանում։ Բարեխառն կլիմայական պայմաններում, որոնց բնորոշ են հաճախակի անձրևներր, կավի և ավազի հատիկներր սկզբում քշում է անձրևաջուրր՝ լվանալով լանջերը, այնուհետև, գետերը։ Ապարների ամենածանր կտորներն առաջինն են կանգ առնում այն վայրերում, ուր գետի արագությունը նվազում է։ Ափերի մոտ, որտեղ ժայռերը շփվում են ծովի ջրի հետ, ցամաքային զանգվածն անընդհատ էրոզիայի է ենթարկվում։

Էրոզիա Բելգորոդի մարզի Շեբեկինսկի շրջանի Կամեննի տրակտում:
Արմատների լվացում առաջնային էրոզիայի ակոսների երկայնքով:

Գահավիժող ջուր խմբագրել

Երբ գետերը լեռներից դեպի ծով ճանապարհ են հարթում, ապարների կամ այլ խոչընդոտների հանդիպելով ջուրն առաջացնում է սահանքներ, ջրվեժներ կամ լճեր։ Գետի հունի այն մասերում, որտեղ գոյություն ունեն ջրվեժներ, տեղի է ունենում ակտիվ էրոզիա։ Ջրվեժները սովորական երևույթ են նաև այն հովիտներում, որոնք ժամանակին պատված են եղել սառցադաշտով։

Անկանոն ափագիծ խմբագրել

Ափին զարնվող ալիքներն առաջինը բախվում են հրվանդաններին։ Այնտեղ, ուր ջուրը ծանծաղ է, ալիքները շրջանցում են այն, ապա հարվածում հրվանդանի կողերին։ Եթե ժայռի մեջ կան ճեղքերով բաժանված հարթություններ կամ համեմատաբար փուխր ապարներ, ապա դրանք ավելի արագ են ենթարկվում էրոզիայի, քան հրվանդանի կարծր ապարները։ Նախ կազմավորվում է կամարը։ Այնուհետև, եթե կամարի տանիքը նստում է, մնում է մեկուսացված ծովային խութը։ Անկյան տակ ափին զարնվող ալիքներն ապարների կտորները տեղափոխում են երբեմն հարյուրավոր կիլոմետրեր։

Ալիքները՝ էրոզիայի պատճառ խմբագրել

Ալիքներն առաջանում են ջրի մակերևույթին փչող քամու հետևանքով։ Ալիքների ճակատային մասերը ջրի խորքում զուգահեռ են միմյանց։ Հասնելով ծանծաղ ջրի՝ ալիքներր կորանում են և բախվում ափին։ Կորացած ալիքները ձևավորում են ափագիծը։ Ափամերձ խութերը թուլացնում են ալիքների ուժը։ Արդյունքում՝ գոյացած կոր ալյակները ծովախորշին յուրահատուկ ձև են տալիս։ Ափին զարնվող ալիքներից յուրաքանչյուրը շարժում է գլաքարերն ու ավազն ափի երկայնքով, իսկ հետ հոսող ջուրը ափից հեռացնում է դրանք։

Ժայռի տեսքի փոփոխությունը խմբագրել

 

Զառիվեր քարափի հանդիպող ալիքներն ամբողջ ուժով բախվում են ժայռի ստորոտին։ Աղի ջուրը շարունակ թրջում է ժայռը, որ տեղատվության ժամանակ չորանում է։ Դա ուղեկցվում է ապարների լուծմամբ և հողմահարմամբ։ Աղը բյուրեղանում է, և ապարից մասնիկներ են փշրվում։ Ալիքները մաշում են ժայռերի ստորոտները։ Ի վերջո, վերին մասերն ընկնում են՝ ջարդվելով ապարի ճեղքի երկայնքով։ Քարափի ձևը կախված է տարբեր ապարների ալիքների նկատմամբ ունեցած դիմադրողականությունից։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 97