Արծիվներ
Արծիվ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Aquilinae | ||||||||||||
Ցեղեր | ||||||||||||
| ||||||||||||
|
Արծիվներ (Հոմարներ), ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։ Հայաստանում տարածված է 9 տեսակ՝
Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև փոքր սմբակավորներ։
Նկարագրությունը
խմբագրելԹևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։
Բնադրում
խմբագրելԲնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։
Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Տարածվածությունը և բնակության վայրերը
խմբագրելՀայտնի է արծիվների 74 տեսակ որոնք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ Հայաստանում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվ, գաճաճ արծիվ, մեծ շահնարծիվ, փոքր շահնարծիվ, տափաստանային արծիվ, ջրարծիվ, օձակեր արծիվ, գերեզմանարծիվ, սպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։
Արծիվը որպես պետական խորհրդանիշ
խմբագրել-
Ալբանական թագավորության զինանշանը
-
Միացյալ նահանգների զինանշանը
-
Ավստրիայի զինանշանը
-
Բյուզիանդիայի զինանշանը
-
Գերմանիայի զինանշանը
-
Եգիպտոսի զինանշանը
-
Լեհաստանի զինանշանը
-
Հնդկաստանի Կանարտակա նահանգի էմբլեման
-
Մեխիկոյի զինանշանը
-
Նապոլեոնյան արծիվ
-
Նիդերլանդների Բերխ են Թապայթ գյուղի զինանշանը.
-
Ռումինական իշխանությունների զինանշանը 1600 թ.
-
Ռուսաստանի զինանշանը
-
Սերբիայի զինանշանը
-
Ցարական Ռուսաստանի զինանշանը
Աղբյուր
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- PBS Nature: Eagles Արխիվացված 2008-10-06 Wayback Machine
- PBS Video Episode: American Eagle
- Eagle photos Արխիվացված 2012-06-06 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 70)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծիվներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծիվներ» հոդվածին։ |