Հայաստանի հանրային ռադիո

ռադիոկայան Երևանում

Հայաստանի հանրային ռադիո, հայկական հանրային ռադիոկայան։ Հեռարձակվում է 1926 թվականի սեպտեմբերի 1-ից։

Հայաստանի հանրային ռադիո
Տեսակռադիոկայան
Հիմնադրված էսեպտեմբերի 1, 1926
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գլխավոր անձինքԳարեգին Խումարյան
(գործադիր տնօրեն)
ՆախկինՀԽՍՀ հանրապետական ռադիո
(1926-1991),
Հայաստանի ազգային ռադիո
(1991-2002),
Հայաստանի հանրային ռադիո
(2002-ից)
Կայքarmradio.am(հայ.)
Մասնակից էԵվրոպական հեռարձակողների միություն
 Public Radio of Armenia Վիքիպահեստում

Հանրային ռադիոյի հեռարձակումներն իրականացվում են Հայաստանի ողջ տարածքով տարբեր հաճախություններով․ Երևանում՝ 107․7, 86․9 ՄՀց, Գյումրի՝ 101.6 ՄՀց, Սևան՝ 102.3 ՄՀց, Սպիտակ՝ 89.8 ՄՀց, Իջևան՝ 105.5 ՄՀց (տես լրիվ ցանկը

Պատմություն խմբագրել

Հայաստանի հանրապետական ռադիոյի պարբերական հաղորդումների սկիզբը խմբագրել

Հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանը տեղակայվել է երկթուղային կայարանի վարչական շենքում և 1926 թվականի սեպտեմբեր 1-ին հեռարձակել է 25 ր տևողությամբ առաջին փորձնական ռադիոհաղորդումը։ Փորձնական հաղորդումների ժամանակ հիմնականում հաղորդվել է ժողովրդական երգ-երաժշտություն, որը պարբերաբար ընդմիջվել է տեղական նշանակության լուրերով։ Հիմնադրման առաջին ամիսներին ռադիոհաղորդումներն անկանոն բնույթ են կրել։

Հայաստանի հանրապետական ռադիոյի պարբերական հաղորդումներն սկսվել են 1927 թվականի հունիսի 15-ին։ Հիմնադրման առաջին տարիներին ռադիոկայանի հեռարձակման շառավիղն ընդգրկել է միայն Երևանն ու շրջակա գյուղերը։ Հանրապետությունում գործող ռադիոսիրողների ջանքերով 1927 թվականին ռադիոֆիկացվել է 25 գյուղ, հաջորդ տարին՝ ևս 40-ը, ռադիոընդունիչների թիվը հասել է 200-ի, որից 80-ը՝ Երևանում։ 1928 թվականին ռադիոհաղորդումների լսելիության շառավիղն ընդլայնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու նպատակով ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ հաղորդումների ղեկավարումը հանձնվել է լուսժողկոմատին, իսկ տեխնիկական սպասարկումը՝ փոստհեռ ժողկոմատին։

 

Պետական թատրոնի, կոնսերվատորիայի, մշակույթի տների ռադիոֆիկացումը խմբագրել

Ունկնդիրների շրջանակի մեծացմանը նպաստել է պետական թատրոնի, կոնսերվատորիայի, մշակույթի տների ռադիոֆիկացումը, հասարակական վայրերում տեղադրվել են բարձրախոսներ, մշակույթի օջախներում ստեղծվել են «կարմիր անկյուններ», որտեղ բնակչությունը հավաքվել է ունկնդրելու հանրապետական ռադիոյի հաղորդումները։ Ռադիոյում սկզբնական շրջանում հաղորդավարներ չեն եղել, ռադիոխոսնակի պարտականությունները կատարել են ռադիոյի աշխատակիցները կամ հաղորդվող նյութերի հեղինակները։

Առաջին հաղորդավարներ խմբագրել

1929 թվականից ռադիոհաղորդումները վարել են հաղորդավարները, առաջին հաղորդավարները Վերգինե Բաբայանը և Սուրեն Քանանյանն էին։ 1929 թվականի վերջերին հիմնադրվել է հանրապետական ռադիոկոմիտեն, որն ունեցել է 12 աշխատակից և տարեկան պատրաստել է 2160 եթերաժամ հաղորդում։ 1930-ական թվականներին զգալիորեն ընդարձակվել է հանրապետական ռադիոլսարանը, հաղորդումներ պատրաստելու համար ռադիոաշխատակիցներն օգտագործել են ռադիոյի ստեղծագործ, և տեխնիկական հնարավորությունները։

Ռադիոհաղորդումների հանրապետական վարչության ստեղծում խմբագրել

1934 թվականին ստեղծվել է ռադիոհաղորդումների հանրապետական վարչությունը։ Հաղորդումները դարձել են 6-օրյա՝ 8-ական ժամ տևողությամբ։ 1935 թվականին գործել են 41 ռադիոհանգույց և 19100 ռադիոկետ, որից 4295-ը՝ գյուղական վայրերում։ Հանրապետական ռադիոյում պարբերակաևացել է ռադիոփոխկանչերի, ռադիոհավաքների հեռարձակումը։ Հիմնադրվել են հանրապետական ռադիոյի հասարակական-քաղաքական, արդյունաբերական, գյուղատնտեսական, երաժշտական, գրական-դրամատիկական, մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագրությունները, ձևավորվել են առաջին ռադիոժանրերը, ռադիոյի արտահայտչամիջոցները, հաղորդումների և ծրագրերի տեսակները։

 

Մասնագիտական ամսագրերի լույս ընծայումը խմբագրել

Հանրապետական ռադիոկոմիտեն 1935-1936 թվականներին լույս է ընծայել մասնագիտական «Ռադիոաշխատող» և «Ռադիոֆրոնտ» ամսագրերը։ 1920-1930-ական թվականներին ստեղծված ռադիոհաղորդումների մի շարք երաժշտական խորագրեր («Հայ քնար», «Հայկական ժողովրդական երգերի ընտրանի», «Պատվերով համերգ» և այլն) այժմ էլ իրենց մշտական տեղն ունեն ռադիոծրագրերի ցանցում։

Գրական-դրամատիկական հաղորդումները ռադիոյում խմբագրել

Գրական-դրամատիկական հաղորդումներ ռադիոյում սկսվել են 1932 թվականից (եթեր են հեռարձակվել հայերեն, ռուսերեն, թուրքերեն, մասամբ՝ քրդերեն1934 թվականին Գաբրիել Սունդուկյանի «Պեպոյի» ռադիոբեմադրությամբ սկզբնավորվել է ռադիոթատրոնը։ «Պեպոյին» հաջորդել են «Խաթաբալան», Շիրվանզադեի «Պատվի համարը», Ալեքսանդր Պուշկինի «Հավերժահարսը» և այլն։ Սկզբնավորվել է նաև «Թատրոնը միկրոֆոնի մոտ» հաղորդաշարը։ Գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունը պարբերաբար ստուդիա է հրավիրել հայ անվանի գրողների (Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան, Նաիրի Զարյան, Վահան Թոթովենց և ուրիշներ), որոնք հանդես են եկել նաև իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ։ Խմբագրությունն այդ ավանդույթը շարունակում է մինչ օրս։ 1941 թվականի փետրվարից ՀԽՍՀ Կենտգործկոմին առընթեր ռադիոհաղորդումների կոմիտեն վերանվանվել է ՀԽՍՀ ժողկոմխորհին առընթեր ռադիոկոմիտեի։

Ռադիոն՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) տարիներին հանրապետական ռադիոն ապահովել է մշտական և հրատապ լրատվություն, ռազմաճակատի և թիկունքի կացության մասին պատրաստել ու հեռարձակել է բազմահազար հաղորդագրություններ, թղթակցություններ, ակնարկներ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, նամակներ։ Արտակարգ իրավիճակի պայմաններում ռադիոհաղորդումները դարձել են ամենօրյա՝ 6, 5-7 ժ տևողությամբ, բոլոր խմբագրությունները համախմբվել են հասարակական-քաղաքական խմբագրության շուրջ՝ պատրաստելու համար «Վերջին լուրերի» թողարկումները։ Գրական-դրամատիկական, հասարակական-քաղաքական, մանկապատանեկան հաղորդումների խմբագրությունները պարբերաբար հեռարձակել են հայ մարտիկների՝ ռազմաճակատից ուղարկած նամակների և ուղերձների հիման վրա պատրաստված «Նամակ ռազմաճակատից» խորագրով ամենօրյա թողարկումը։

Զինվորների «խոսող նամակներ» խմբագրել

Պատերազմական տարիներին ռադիոլրագրության ամենամեծ ձեռքբերումներից մեկը զինվորների «խոսող նամակներն» էին, որոնց շնորհիվ հազարավոր մարդիկ գտել են իրենց հարազատներին։ 1944 թվականին Երևանի ռադիոյով առաջին անգամ հնչել է ՀԽՍՀ պետական օրհներգը։

Նոր խմբագրությունների բացում խմբագրել

Հետպատերազմական շրջանում հանրապետական ռադիոյում բացվել են մի շարք նոր խմբագրություններ, ընդարձակվել է ռադիոհաղորդումների հեռարձակման շառավիղը, 1947 թվականից գործել է տեղեկատվական, երաժշտական 2-րդ ծրագիրը, որի շնորհիվ ստեղծվել են նոր հաղորդաշարեր և ծրագրեր, ավելացել է ռադիոհաղորդումների ժամաքանակը, ընդլայնվել լսարանը։ 1949 թվականին ռադիոկոմիտեն վերակազմվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոտեղեկատվական կոմիտեի։

Սփյուռքի համար տրվող հաղորդումներ խմբագրել

Կարևոր էր Սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրության հիմնադրումը՝ պայմանավորված Երկրորդ աշխարհամարտից (1939-1945) հետո ծայր առած զանգվածային հայրենադարձությամբ. անդրանիկ թողարկումը հեռարձակվել է 1947 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին՝ կարճալիք հատուկ ծրագրով, սփյուռքահայերին շնորհավորել են Ավետիք Իսահակյանը և Վահրամ Փափազյանը։ 1957 թվականին ստեղծվել է արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների վարչություն, որի հիմքի վրա 1983 թվականին բացվել են 2 գլխավոր խմբագրություններ՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում ապրող հայության համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունը՝ հասարակա-քաղաքական, գրական-գեղարվեստական ու երիտասարդական («Կռունկ») բաժիններով, և Եվրոպայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի հայության համար, ինչպես նաև օտար լեզուներով տրվող հաղորդումների խմբագրությունը։ Ռադիոհաղորդումների օրական միջին տևողությունը 1983 թվականին 6, 5 ժ էր, իսկ 1987 թվականին՝ 8, 5 ժ։

Խմբագրությունների միավորում խմբագրել

1993 թվականին հիշյալ խմբագրությունները միավորվել են «Արաքս» ռադիոգործակալության մեջ (հետագայում՝ «Հայաստանի ձայն», գործել է մինչև 2002 թվականը)։ 1950-ական թվականների կեսերից սկսված «հալոցքի» շրջանը նպաստավոր էր նաև հայկական ռադիոյի համար։ Հանրապետական ռադիոյում ստեղծվել են նոր, միջազգային նշանակության հաղորդաշարեր ու ծրագրեր.

«Բարեկամություն» ռադիոկայանի գործունեության սկիզբ խմբագրել

1950-ական թվականների կեսերից սկսել է գործել «Բարեկամություն» ռադիոկայանը, 1960 թվականին՝ գրական-դրամատիկական և երաժշտական 3-րդ ծրագիրը, 1962 թվականին երիտասարդական հաղորդումների խմբագրության հիման վրա ստեղծվել է «Երիտասարդություն» ռադիոկայանը, որը թեմատիկայի հարստությամբ և ժանրային բազմազանությամբ նորություն էր ռադիոեթերում։

Ռադիոտան նոր շենքի շահագործում խմբագրել

1957 թվականին շահագործման է հանձնվել ռադիոտան նոր շենքը, 1962 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը լիովին ռադիոֆիկացվել են, 1965 թվականին հիմնադրվել է ֆոնդային ձայնագրությունների խմբագրությունը՝ հեղինակային կատարումների և ռադիոբեմադրությունների ձայնագրությունների համար։ Ներկայումս ռադիոյի «Ոսկե ֆոնդում» պահպանվում են ավելի քան 150 հազար ժ տևողությամբ 20 հազար հեղինակային, երաժշտական կատարումներ և գրական-գեղարվեստական հաղորդումներ, ասմունք, ռադիոբեմականացումներ։ «Գրական ընթերցումներ» հաղորդաշարի ավագ սերնդի՝ Հայկուհի Գարագաշի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Բաբկեն Ներսիսյանի, Հրաչուհի Ջինանյանի և մյուսների կողքին հետագայում ձևավորվել է ասմունքողների նոր սերունդ՝ Խորեն Աբրահամյան, Մետաքսյա Սիմոնյան, էդգար էլբակյան, Գարուշ Խաժակյան, Թամար Դեմուրյան, Մարատ Հալաջյան, Սոս Սարգսյան, Վլադիմիր Աբաջյան, Վերա Հակոբյան, Սիլվա Յուզբաշյան, Սվետլանա Խանումյան, Սարգիս Նաջարյան, Կարեն Վարդանյան և ուրիշներ։

Ռադիոյի նահանջը վերլուծական և զվարճալի հաղորդումների դաշտից խմբագրել

Հանրապետական հեռուստատեսության կազմավորման սկզբնական շրջանում ռադիոն աստիճանաբար նահանջել է վերլուծական և զվարճալի հաղորդումների դաշտից։ 1957 թվականի օգոստոսին ռադիոկոմիտեն վերանվանվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի (1978 թվականից՝ ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե. 1970-1988 թվականներին հեռուստառադիոպետկոմի նախագահը եղել է Ստեփան Պողոսյանը), որին հաջորդել է հեռուստատեսության և ռադիոյի նույնատիպ խմբագրությունների միավորումը՝ նախապատվությունը տալով հեռուստահաղորդումների խմբագրություններին։ Արդյունքում մեծ վերելք է ապրել հանրապետական հեռուստատեսությունը, նախկին ռադիոլրագրողների ջանքերով ստեղծվել են բազմաթիվ հաղորդաշարեր ու ծրագրեր, կայունացել է հեռուստատեսության ստեղծագործական աշխատակազմը։ 1970-ական թվականների կեսերին ռադիոն նորից վերագտել է իր տեղը ԶԼՄ-ների համակարգում՝ փոխհամագործակցելով ու լրացնելով հեռուստատեսությանը։

Հեռարձակման շառավղի ընդարձակում խմբագրել

1970-ական թվականների վերջին այն ընդարձակել է իր հեռարձակման շառավիղը, մեծապես ավելացել է նաև ռադիոունկնդիրների թիվը։ Հայկական ռադիոյում կարևոր իրադարձություն էր 2-րդ ծրագրի հիման վրա 1973 թվականին «Ծիածան» ռադիոկայանի բացումը՝ «երաժշտություն + լրատվություն» ձևաչափով, որը նորություն էր ԽՍՀՄ-ում։ 1977 թվականին «Օրբիտա-2» տիեզերական կապի կայանի և հեռուստատեսային նոր աշտարակի գործարկումներով բարելավվել է հանրապետական ռադիոհաղորդումների լսելիությունը։ 1981 թվականին շահագործման է հանձնվել ռադիոհաղորդումների մասնաշենքը։ Հանրապետական լարային ռադիոհաղորդման ցանցը 1987 թվականին ուներ 59 ռադիոհանգույց։

Հասարակության մեջ լուրջ տեղաշարժերը խմբագրել

1985 թվականին ԽՍՀՄ-ում հայտարարված «վերակառուցման» ժամանակաշրջանում հասարակության մեջ սկսվել են լուրջ տեղաշարժեր, աստիճանական անցում է կատարվել միակարծությունից՝ բազմակարծության, ամբողջատիրությունից՝ ժողովրդավարության, որն էլ, ի վերջո, հանգեցրել է ԶԼՄ-ների գործունեության կտրուկ և արմատական փոփոխությունների։ Հանրապետական ռադիոյի այս ժամանակահատվածն արմատապես տարբերվել է նախորդ շրջաններից. 1988 թվականի հունվար-փետրվարին ԼՂ-ում սկսված ագգային-ազատագրական շարժումից և տարեվերջին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հանրապետության լրատվամիջոցներն աշխատել են արտակարգ իրավիճակի պայմաններում։

Ռադիոն՝ երկրաշարժի օրերին խմբագրել

Երկրաշարժի օրերին ռադիոյում հիմնադրվել է «Որոնում» հրատապ ծառայությունը, որի շնորհիվ շուրջ 17 հազար աղետյալներ միմյանց գտել են։ Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից կենտրոնական ԶԼՄ-ները միտումնավոր չեն լուսաբանել այն որպես արցախահայության ազգային-ազատագրական պայքար կամ խեղաթյուրված տեղեկություններ են հաղորդել ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին։ Ստեղծված պայմաններում ազատագրական պայքարի ճշմարտացի մեկնաբանությունն ապահովել են հանրապետական ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն։ Այդ տարիների հանրապետական ռադիոլրատվությունից առանձնապես ուշագրավ էր 1992 թվականի մայիսի 9-ին Հայաստանի և Արցախի ռադիոլրագրողների պատրաստած գիշերային հաղորդումը ազատագրված Շուշիից։

Հանրապետական ռադիոյի մշտական անդրադարձը Արցախյան ազատամարտին խմբագրել

Հանրապետական ռադիոն իր հաղորդումներում մշտապես անդրադարձել է Արցախյան ազատամարտին, հեռարձակել է ռեպորտաժներ, ազատամարտիկների մասին պատմող բազմաթիվ ակնարկներ, արձանագրել է ԼՂՀ ՊԲ-ի և կամավոր, ջոկատների հաղթանակները, հետևողականորեն ներկայացրել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման ժամանակագրական դեպքերը։ Արցախյան ազատամարտի լուսաբանմանը մասնակցել են տասնյակ լրագրողներ 13 երկրից. իրենց մասնագիտական պարտքը կատարելիս ԼՂ-ում զոհվել է տարբեր ազգությունների 6 լրագրող, 14-ը՝ վիրավորվել։ Մինչև 1991 թվականը հանրապետական ռադիոն լրատվական դաշտում մենաշնորհային կարգավիճակ ուներ, հաղորդումներ էր սփռում հանրապետության ողջ տարածքում, ամենօրյա ռադիոհաղորդումներ էր պատրաստում սփյուռքահայության և օտարերկրյա քաղաքացիների համար։ Անկախության հռչակումից (1991) հետո ՀՀ ԶԼՄ-ները, այդ թվում՝ ռադիոն, ենթարկվել են արմատական և կառուցվածքային փոփոխությունների։ Հանրապետական ռադիոն վերակառուցվել է Ագգային ռադիոյի (նախագահ՝ Հենրիկ Հովհաննիսյան), 1992 թվականին Հեռուստառադիոպետկոմը վերածվել է Հեռուստառադիովարչության։

Ռադիոհաղորդումներ խմբագրել

Երիտասարդական հաղորդումների ստեղծումը խմբագրել

Ստեղծվել են հասարակա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, երիտասարդական մի շարք նոր հաղորդաշարեր ու ծրագրեր («Տարակարծության ամբիոն», «Ժամանակը և մենք», «Ասպարեզ», «15 րոպե», «Հինգերորդ ալիք», «Խաչմերուկ», «Կանաչ ռադիոգիրք», «Եթեր ցպահանջ», «Հրապարակախոսի ամբիոն», «Վահան» և այլն), կազմվել է նոր լրատվա-վերլուծական հաղորդումների ցանց, տեխնիկապես հնարավորություն է ստեղծվել ռադիոեթերը դարձնել «կենդանի»։ Սկսվել են հեղինակային հաղորդաշարեր («Ստերեո ստուդիա», «Բյուրակն», «Շողակն», «Անահիտ հանդես», «Ուրբաթ այս ժամին», «Ձեղնահարկ», «Երաժշտական ճեպընթաց» և այլն), որոնք իրենց կայուն տեղն են ապահովել հանրային ռադիոյի տարբեր հաղորդումներում։ 2002 թվականին Հայաստանի ագգային ռադիոն վերանվանվել է Հայաստանի հանրային ռադիոյի (ՀՀՌ)։

ՀՀՌ-ն՝ 14 լեզվով խմբագրել

Ներկայումս ՀՀՌ-ն իրականացնում է 11 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն, ասորերեն, հունարեն, եզդերեն, արաբերեն, պարսկերեն), օրական 50 ժ տևողությամբ հաղորդումներ՝ համաշխարհային սփռումով։ Միակ պետական ռադիոն է, որ ունի քրդական հաղորդում։ Ունի նաև միջազգային համացանցային էջ՝ 8 լեզվով։ Հանրային ռադիոյի կառույցում գործում են մի շարք ինքնուրույն ստեղծագործական խմբեր՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր (հիմնադրվել է՝ 1927 թվական), «Արևիկ» մանկապատանեկան (հիմնադրվել է՝ 1981 թվական), «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր (հիմնադրվել է՝ 1992 թվականին) անսամբլները, էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (հիմնադրվել է՝ 1966 թվական)։

Ղեկավարներ խմբագրել

Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեններ խմբագրել

Միջազգային համագործակցություն խմբագրել

ՀՀՌ-ն՝ Եվրոպական հեռարձակողների լիիրավ անդամ խմբագրել

2005 թվականին ՀՀՌ-ն դարձել է Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, ձեռք բերել այդ միության բոլոր նախագծերը հեռարձակելու իրավունք։ 2007 թվականին առաջին անգամ՝ «Արևիկ» մանկական երգչախմբով, մասնակցել և հեռարձակել է «Եվրատեսիլ» մրցույթը, 2008 թվականից իրականացնում է թվային և անալոգային հաղորդումներ։