Արմինե Կալենց

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալենց (այլ կիրառումներ)

Արմինե Սարգսի Կալենց (Արմինե Գալենց, Արմինե Սարգսի Պարոնյան, օգոստոսի 18, 1920(1920-08-18)[1][2], Դամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ[1][2] - նոյեմբերի 22, 2007(2007-11-22), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967 թ.), ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիր (1986 թ.)։

Արմինե Կալենց
Ի ծնեարմտ. հայ.՝ Արմինէ Պարոնեան
Ծնվել էօգոստոսի 18, 1920(1920-08-18)[1][2]
ԾննդավայրԴամասկոս, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 22, 2007(2007-11-22) (87 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան
Մասնագիտություննկարչուհի
ՈւսուցիչՀարություն Կալենց[1]
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան,
և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱմուսինՀարություն Կալենց[2]
ԶավակներՍարո Գալենց
Արմինե Կալենց Վիքիքաղվածքում
Արմինե Կալենց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ատաբազարից ուսուցիչների՝ Սարգիս և Տիգրանուհի Պարոնյանների ընտանիքում։

1926-1935 թվականներին ուսանել է Հալեպի Հայկազյան և Սեն-Ժոզեֆ վարժարաններում և Երուսաղեմի Սբ. Թարգմանչաց վանքի վարժարանում։ 1938-1939 թվականներին Բեյրութում ուսում է առել Հարություն Կալենցի արվեստանոցում։

1939 թվականին Հալեպի «Պարոն» հյուրանոցում տեղի է ունեցել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1939 թվականից ի վեր մասնակցել է ցուցահանդեսների Նյու-Յորքում, Հալեպում, Բեյրութում։ Այնուհետև 1946 թվականին ընտանիքի հետ հայրենադարձվել է Հայաստան։ Հետագայում դարձել է Նկարիչների միության անդամ։ 1962 թվականից ի վեր կազմակերպվել են նրա անհատական ցուցահանդեսները Երևանում, Հալեպում, Փարիզում, Մոնրեալում, Թբիլիսիում։ 1991-1992 թվականներին կատարել է ստեղծագործական այց ԱՄՆ։ 1993 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունեցել նկարչուհու անհատական ցուցահանդեսը։ 1994-1996 թվականներին կատարել է երկրորդ երկարաժամկետ այցն ԱՄՆ։ 1996 թվականից ի վեր կրկին ստեղծագործել է Երևանում, որտեղ 2000 և 2004 թվականներին ունեցել է անհատական ցուցահանդեսներ[3]։

2000 թվականին հրապարակել է «Ներիր ինձ, Հարություն» հուշագրությունն ամուսնու մասին, 2004 թվականին՝ «Մտորումներ» գրքերը։

Նկարներ խմբագրել

 
 
Արմինե Կալենցի ցուցահանդեսը Կալենց թանգարանում
  • «Մեր երեխաները» (1952 թ.)
  • «Բնանկար։ Բյուրական» (1956 թ.)
  • Ե. Բեքարյանի դիմանկարը (1958 թ.)
  • «Ընկերուհիներ» (1960 թ.)
  • «Ապարանի բնանկար» (1963 թ.)
  • «Արտացոլում» (1968 թ.)
  • «Լոռի» (1969 թ.)
  • «Երազներ գտնող աղջիկը» (1975 թ.)

Մեջբերումներ Արմինե Կալենցից խմբագրել

Դիմանկարների մեջ ես փորձում եմ պահպանել այն, ինչ տեսնում է իմ ներքին աչքը։ Հաճախ կարելի է մարդու մեջ տեսնել այն գույներն ու գծերը, որոնք ոչ մի լուսանկարչական եղանակով չի արտահայտվում։ Միայն հոգին է հոգուն տեսնում, և հավատով լուսավորված աչքն է, որ ճառագայթի նման թափանցում է սրտերից ներս....

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 5. — էջ 170.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 170