Էդմոն Մարուքյան

հայ փաստաբան, քաղաքական գործիչ

Էդմոն Հրաչիկի Մարուքյան (հունվարի 13, 1981(1981-01-13), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, փաստաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, 5-րդ և 6-րդ, 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր[2], ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար։

Էդմոն Մարուքյան
հայ․՝ Էդմոն Հրաչիկի Մարուքյան
Edmon Marukyan.jpg
Ծնվել էհունվարի 13, 1981(1981-01-13) (39 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՊլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ինստիտուտ, Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց և ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող[1], Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ[1], ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԼուսավոր Հայաստան
Կայքedmonmarukyan.com

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին՝ Վանաձորում։ Ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում[3]։

ԿրթությունԽմբագրել

  • 2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
  • 2006 թվականին ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։
  • 2007 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
  • 2010 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2012 թվականի մայիսի 6-ին Էդմոն Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների Էդմոն Մարուքյանը ընդհանրապես իրավունք չուներ մասնակցելու ընտրություններին, որովհետև նա գրանցվել էր օրենքի խախտմամբ: Սահմանադրությունը պահանջում էր, որ պատգամավորի թեկնածուն վերջին 5 տարում մշտապես բնակված լինի Հայստանում, մինչդեռ Մարուքյանը սովորել և ապրել էր ԱՄՆ-ում[4]: Իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այդ ընտրությունների մասին հիշատակելիս նշել է. «Պարոն Մարուքյան, որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Դու Գևորգին ճանաչո՞ւմ ես, թե՞՝ չէ, որ քո քարոզարշավն էր կատարում, որ պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ճանապարհին ասին՝ «թղթերդ պակաս ա», դու չեկար»[5]: 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Խմբակցության ղեկավարն է։

Կուսակցական գործունեությունԽմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համագումարում Էդմոն Մարուքյանն ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ[6]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.assembly.coe.int/nw/xml/AssemblyList/MP-Details-EN.asp?MemberID=7746
  2. Էդմոն Հրաչիկի Մարուքյանը ՀՀ ԱԺ կայքում
  3. Կենսագրական | www.edmonmarukyan.com կայքում
  4. խոսնակ Մամուլի։ «Լուսավոր կեղծարարները և Միշիկի ռումբը Նիկոլի տակ»։ Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ (հայերեն)։ Վերցված է 2020-08-10 
  5. ««Գևորգը բարեց է, ազգանունը Շահինյան է». Էդմոն Մարուքյան»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-08-10 
  6. «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը

Արտաքին հղումներԽմբագրել