Հորովել (երգի և պարի պետական համույթ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորովել (այլ կիրառումներ)

Հորովել, հայ ազգագրական երգի ու պարի պետական համույթ։

ՊատմությունԽմբագրել

Ստեղծվել է 1946-ին, Վանաձորում, պետ.՝ 1972-ից։ Գեղարվեստական ղեկավարներ՝ Վ.Կոտոյան (1972-1974), Լ.Սարգսյան (1974-90), Ս.Ռոստունի (1990-94), Է.Կրոյան (1994-97), Գ.Անանյան (1997-ից), գլխավոր բալետմայստեր՝ Խ.Մարգարյան (1972-ից)։ Երկացանկում ընդգրկված են հայ ազգագր. երգեր ու պարեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հորովելի կատարողական կազմը բաղկացած է 44 հոգուց՝ 20 պարող, 12 երգիչ, 12 նվագող։ Հորովելը հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և այլուր։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։