Գրետա Մեջլումյան
Գրետա Իսկանդարի Մեջլումյան (մայիսի 8, 1953, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ (2004)[1], թատերական մանկավարժ, դասական-ազգային թատրոնի վառ ներկայացուցիչներից, պրոֆեսոր։
Գրետա Մեջլումյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Վանաձորի դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Ընտրանի | Ընդհատված մանկություն և Թևանիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԳրետա Մեջլումյանը ծնվել է Վանաձորում 1953 թվականի մայիսի 8-ին։ 1970 թվականին ավարտել է Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը։ 1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1975-1996 թվականներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, իսկ 1996 թվականից՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է բեմական խոսք, 2007 թվականից՝ դոցենտ[2], ապա՝ պրոֆեսոր։ 1998 թվականին ստեղծվել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որի հիմնադիրներից մեկը համարվում է Գրետա Մեջլումյանը[3]։ Հանրային հեռուստաընկերությունում մասնակցել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի կրկնօրինակմանը, մասնակցել դասական պոետներին նվիրված պոեզիայի բազմաթիվ երեկոների։ 25 տարի դասավանդել է ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից դրամատիկական ստուդիայում «բեմական խոսք» առարկան։ Անվանի դերասանուհին գրել է «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» գիրքը, որը հասցեագրված է ապագա դերասաններին եւ ոչ միայն։ Գիրքը երեք մասից է բաղկացած. «Խոսքը եւ բեմը՝ տեսական եւ գործնական բաժիններով, «Բանավոր խոսքի լեզուն» եւ «Բեմական խոսքի արվեստը»[4]։
Գործունեություն
խմբագրելՆերկայացումներ
խմբագրել- Ռուզան՝ Մուրացանի «Ռուզան»
- Իրինա՝ Անտոն Չեխովի «Երեք քույր»
- Զառնիշան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի»
- Մարթա-Իզաբելլա՝ Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
- Մարիամիկ՝ Ծովակի «Խնայեցեք տղամարդկանց»
- Պոնսիա՝ Ալբայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» («Վահագն» մրցանակ, 2003)
- Իշխանուհի՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ»
- Մայր, տիկին Դիտման՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
- Անթառամ՝ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»
- Խաթուն՝ Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի»
- Վարյա՝ Անտոն Չեխովի «Բալենու այգի»
- Աղուն՝ Հր. Մաթևոսյանի «Աշնան արևում»
Մոնո-ներկայացումներ
խմբագրել- Մայր՝ Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը»
- Թերեզ՝ Ն. Շահնազարյանի «Թափոր»
Հեռուստասերիալներ
խմբագրել- «Դիմակահանդես»
- «Գեներալի աղջիկը»
- «Բախտաբեր»
- «Երևի»
- «Երդում»
Աուդիոգիրք
խմբագրելԸնթերցել է արձակագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գրքի պատմվածքներից։
Ֆիլմեր
խմբագրել- «Ընդհատված մանկություն» (Գլխավոր դերում)
- «Թևանիկ»
- «Արցախի գանձերը»
- «Հոգեվարք»
- «Արև, սարեր ու սեր»
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- «Հայաստանի լավագույն դերասանուհի» մրցանակ՝ Մուրացանի «Ռուզան» ներկայացման մեջ համանուն դերի կատարման համար, 1996
- «Վահագն» մրցանակ Պոնսիայի դերակատարման համար, Գ. Լորկա - «Բեռնարդա Ալբայի աղջիկները», 2003
- Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակ
- Ն. Շահնազարյանի «Թափոր» պիեսում Թերեզի դերակատարման համար միջազգային մոնո-թատերական փառատոնում արժանացել է 3-րդ մրցանակի, Գերմանիա, 2008
- Հայաստանի վաստակավոր արտիստ, 2004
- Ազգային դերի բարձրարվեստ կատարման համար «Արտիստ» մրցանակ ՀՀ նախարարության կողմից, 2006
- «Լոռվա» թատերական 20-րդ հոբելյանական փառատոն` դիպլոմ և գլխավոր մրցանակ կնոջ դերի լավագույն կատարման համար, 2010
- «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից տրված «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում, 2010
- «Թատերական Լոռի 21 միջազգային փառատոն» Արուս Ասրյանի անվան մրցանակ, 2013
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013
- Սերիկ Շեկոյանի անվան մրցանակ Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» մոնոներկայացման համար, 2014
- Արտավազդ մրցանակ, 2017[5][6]
- Համո Սահյան ոսկե մեդալ - հայ արվեստին զգալի ծառայություն մատուցելու համար, 2021[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Տվյալներ ըստ ԿԸՀ կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Գրետա Մեջլումյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ [1]
- ↑ Արզումանյան, Վովա (2022 թ․ մայիսի 23). «Բեմական լեզուն արժեք է». Առավոտ. Վերցված է Մայիս 23, 2022 12:00-ին.
- ↑ Mediamax. «Հուզմունք, հակիրճ խոսելու խնդրանքներ եւ հումորներ՝ «Արտավազդ 2017»-ին». bravo.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Լավագույն դերասան-դերասանուհիները «Արտավազդ-2017» մրցանակաբաշխությունում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Այս գաղջ աշխարհում, երբեմն, արդարություն լինում է». Ծովինար Մարտիրոսյանը` մոր` դերասանուհի Գրետա Մեջլումյանի ստացած ոսկե մեդալի մասին». 15.04.21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեր մեջ ասած - Գրետա Մեջլումյան(չաշխատող հղում)
- «Կենդանի մատյան» - Թողարկում 82 - Կարդում է Գրետա Մեջլումյանը, 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրետա Մեջլումյան» հոդվածին։ |